‘Օրվա համառոտ ամփոփում ‘

1101

Այսօր մի քանի քաղաքացիներ փորձել են ներկա գտնվել ավագանու հերթական բաց նիստին, սակայն դա նրանց չի հաջողվել, քանի որ ոստիկանների կողմից քաղաքապետարանի մուտքը փակվել է: Ավելին, երկու քաղաքացիներ, որոնցից մեկը ֆոտոլրագրող Դվին Իսանյանսն է, բերման են ենթարկվել բաժին, այն բանի համար, որ փորձում էին ներս մտնել քաղաքապետարանի շենք:  

Հայտարարություն է տարածել «Վճարում ենք 100 դրամ շարժումը», որտեղ մասնավորապես ասվում է՝ «Երևանի ավագանին այլևս անկախ մարմին չէ և չի կարողանում ներկայացնել երևանցիների  հանրային շահը, այլ դրսևորում է անգործություն և սատարում հանցագործներին»։  

Հոկտեմբերի 31-ին ուշագրավ տեղեկատվություն է հրապարակել այն մասին, թե ինչպես է ՀՀԿ պատվիրակությունը հարկատուների  հաշվին հատուկ չվերթով մեկնել Բելգիա:

Մարդու իրավունքների պաշտպանը պետբյուջեից 31 մլն դրամ է պահանջում: Նախկինում օմբուդսմենի գրասենյակն այդգումարը լրացնում էր միջազգային դրամաշնորհների հաշվին: Սակայն այս տարի ՄԻՊ-ը որոշել է լիովին անկախ լինելու համար հրաժարվել նաեւ դրամաշնորհներից: ԱԺ-ում բյուջեի քննարկումների ժամանակ Կարեն Անդրեասյանը նշել է, որ այդ 31 մլն դրամից 10-ը  հատկացվում էր ՄԻՊ  արագ արձագանքման ծառայությանը, եւ եթե չգտնվի այդ գումարը, հունվարից ծառայությունը չի գործի:

Հոկտեմբերի 31-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը այցելել է Բեռլին, որտեղ հանդիպումներ է ունեցել գործադիր իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:  

Հայ ազգային կոնգրես խմբակցությունը այսօր ԱԺ-ում հանդիպել է ԵՄ-ՀՀ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբրնոխի ղեկավարած պատվիրակությանը, ում հետ քննարկել է սեպտեմբերի 3-ից հետո ստեղծված իրավիճակը եւ Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման հետագա հնարավորությունները: 

Հայտնի է դարձել, որ Հայաստանի սպառողական շուկայում 2013 թվականի հոկտեմբերին ինֆլյացիան կազմել է 0,3%, ինչը պայմանավորված է եղել պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչքը եւ ծխախոտը) գների` 0.3% և ոչ պարենայինապրանքների գների` 1.4% աճով:  

Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հրամաններով, սեփական դիմումների համաձայն, դատախազություններում ազատվել են մի շարք պաշտոնյաներ:

Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նախատեսված էր շարունակել «Լիսկայի գործով» Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի բողոքի քննությունը, սակայն դատավորի՝ մեկ այլ գործով խորհրդակցական սենյակում գտնվելու պատճառով նիստը հետաձգվեց:    

«Պարտադիր չէ, որ թոշակ ստանաք, թող ձեր երեխաներն աշխատեն»։ Այսօր, A1+-ի փոխանցմամբ, նման պատասխան է տվել Կառավարության Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը՝պատասխանելով իրեն մոտեցած զոհված  ազատամարտիկի այրի, «Զոհված ազատամարտիկների իրավունքի» կենտրոնի նախագահ Գայանե Սահակյանին։

Այսօր Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբրնոխը մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Եվրախորհրդարանն աջակցում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: 

Այսօր Բաղրամյան 26-ից բերման են ենթարկել Արգիշտի Կիվիրյանին եւ երեք ակտիվիստների:

Վաշինգտոնը «նոր ջանքեր և վստահություն» է ակնկալում ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ խաղաղ բանակցություններում: Այդ մասին հոկտեմբերի 31-ին  «Թուրանին» հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: 

ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին  անհանգստություն է արտահայտել ռուս ժողովրդի վիճակի և Ռուսաստանիվարչական բաժանման առիթով: «Ես մեկ այլ պետություն չգիտեմ, որտեղ պետություն ձևավորող ժողովուրդը այսքան ստորացուցիչ վիճակում լինի: Նման պետությունը երբեք ամուր չի լինի»,- այսօր Մոսկվայում Համաշխարհային ռուսական ժողովրդական ժողովում հայտարարել է նա: 

Կարդացեք նաև մեր օրվա մի մաս դարձած խմբագրականները

 

 

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանը կարևորում է շփումները Հայաստանի և Ադրբեջանի մտավորականության միջև’
Հաջորդ հոդվածը‘Ճնշումների հետևանքով դատավորը իր ծառայություններն է առաջարկել ամերիկյան հատուկ ծառայություններին. Մամուլ’