‘Օրվա համառոտ ամփոփում’

938

Երևանի Ազատության հրապարակում և Մաշտոցի պողոտայում բախումների փաստով հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի հատկանիշներով, այն է՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը:

Այսօր Ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում տեղեկատվություն է ներկայացնում նոյեմբերի 5-ի երեկոյան Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած բախումներից հետո ձերբակալվածների և տուժածների վերաբերյալ: 

Ոստիկանության հասարակայնության հետ կապի ու լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը տեղեկացրել է, որ հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը կձերբակալվի: 

Պարզվել է, որ Կրեմլի մամուլի ծառայությունը տեղեկություն չունի Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան այցի մասին

Մաթևոս (տեր Մեսրոպ քահանա) Արամյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդական՝ կրթության հարցերով: 

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Լևոն Զուրաբյանը նշեց. «Ոստիկանները հատկապես, կարծես, թիրախավորել էին այն ակտիվիստներին, ովքեր վերջին շրջանում տարբեր ակցիաների ժամանակ շատ ակտիվ են եղել»: Նա տեղեկացրեց նաև, որ բերման ենթարկվածների մեջ եղել են նաև Կոնգրեսի երեք անդամներ, որոնց հետ խոսելուց հետո համոզված է, որ նրանք որեւէ հակաիրավական բան չէին արել: Տեսանյութ     

Ռուսական Առաջին ալիքը՝ հայտնի որպես ОРТ, անդրադարձել է երեկ Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած բախումներին: Տեսանյութ 

Մաքսային միությունը Հայաստանի տնտեսության համար «հնարավորությունների նոր պատուհան» է: Այդ մասին հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանն ուկրաինական «Սեգոդնյա» թերթում հրիապարակված հարցազրույցում:  

Շանթ Հարությունյանի հեղափոխությունը` «կադրից դուրս» կարող եք դիտել այստեղ:  

Human Rights Defense իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգություն է հայտնել Հայաստանի ոստիկանության ղեկավարության կողմից երկրի քրեակատարողական օրենսդրության ակնհայտ խախտման առնչությամբ:  

Արամ Մանուկյանը այսօր խոսել է Հայ ազգային կոնգրեսի գրասենյակ դանակներով ներխուժած և սպառնալիքներչ տեղացած անձին առանց քրեական գործ հարուցելու ազատ արձակման մասին: 

Նոյեմբերի 5-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային այցի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ

Նախկին ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախկին նախագահ Նիկոլայ Ռիժկովը այսօր հայտարարել է, թե Հայաստանի բնակչության մեծ մասը ողջունում է Մաքսային միությանն անդամակցելու՝ երկրի իշխանությունների որոշումը: 

Ստվերային տնտեսությունը կրճատելու` իր հայտարարած նպատակի իրականացման ուղղությամբ Կառավարությունը վերջին տարիներին որեւէ գործնական քայլ չի կատարել: iLur.am-ի հետ այսօրվա զրույցում հայտարարել է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը: 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն և Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը Երևանում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության միջև փոխգործակցության խորացման մասին հուշագիր են ստորագրել:  

Նոր կադրային փոփոխություններ դատախազությունում: 

Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն հայտարարել է, որ Հայաստանի և Եվրամիության միջև ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվի նոյեմբերի 28-29-ը Վիլնյուսում Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ:  

Բանգլադեշում մահապատժի են դատապարտվել 150 սահմանապահներ:

Գերմանիայի ԱԳ նախարարը հերքել է Սնոուդենին ապաստան տալու հնարավորությունը: 

Վրաստանում այրել են Ռուսասատանի դրոշը:

Չմոռանանք նաև օրվա մի մաս դարձած խմբագրականների մասին:

 

Նախորդ հոդվածը‘Քերիի այցը հաստատեց Սիրիայի հարցում ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի տարաձայնությունները’
Հաջորդ հոդվածը‘Նոյեմբերի 5. Ձերբակալել էին անգամ «ծտերին կերակրող» քաղաքացուն’