‘Օրվա համառոտ ամփոփում’

1053

Շնորհավոր ծնունդդ, Վանո. Հայ ազգային կոնգրես 

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը այսօր անդրադարձել է նախօրեին լրատվամիջոցներից մեկում տեղադրված տեսանյութին, որտեղ զրուցում էր Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածու Իշխան Զաքարյանի հետ: 

ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Խաչիկ Հարությունյանը դիմում է ներկայացրել պատգամավորական մանդատը վայր դնելու մասին: 

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ այսօր մերժեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի ներկայացրած`«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագիծը: 

Էջմիածնի բնակիչ Աշոտ Խուդոյանը, վերադարձել է տուն՝ դադարեցնելով բողոքի ակցիան: 

«Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի»  նախաձեռնող խումբը այսօր դիմել է ԱԺ պատգամավորներին:  

Ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի ուսանողներն ու դասախոսները բողոքի երթ են կազմակերպել դեպի Լոռու մարզպետարան`  պահանջելով «չվերացնել պոլիտեխնիկը»: 

Սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարության աշխակատակազմի ղեկավար Վահե Էլոյանը կառավարության որոշմամբ ազատվել է աշխատանքից բացահայտ կեղծիքի եւ խաբեության միջոցով: 

ՀՀ ֆինանսների նախարարը այսօր հայտարարել է, որ 2014 թվականին ՀՀ կառավարության հիմնական խնդիրը կլինի մակրոտնտեսական կայունության և տնտեսական կայուն աճի ապահովումը: 

Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման հարցը չափից ավելի քաղաքականացվել է Բաքվի կողմից: Այդ մասին հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը`պատասխանելով պատգամավորների հարցերին: 

Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը առաջարկություն է ներկայացրել կառավարությանը:

Նոյեմբերի 13-ին Կառավարության հետ հարցուպատասխանի ժամին ԱԺ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը վարչապետ Տիգրան Սարգսյանի ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ ԱԺ ընդունած օրենքների ճնշող մեծամասնությունը Կառավարության նախաձեռնություններն են: 

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն այսօր ԱԺ_ում վարչապետ Տիգրան Սարգսյանից բացատրություններ է պահանջել: 

Հայտնի է դարձել «Լիսկայի գործով» հաջորդ դատական նիստի օրը

Հրաչյա Հարությունյանի դեմ ևս մեկ քրեական գործ է հարուցվել

Ռուսաստանը Լեհաստանից պահանջում է պաշտոնապես ներողություն հայցել և փոխհատուցել վնասները: 

Ադրբեջանցի պատգամավորները այսօր մտահոգություն են հայտնել այն ծանր իրավիճակի կապակցությամբ, որն ստեղծվել է ադրբեջանա-իրանական սահմանում՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում: 

Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում Ադրբեջանը միշտ հենվում է Թուրքիայի վրա: 

Բաց չթողնենք նաև մեր օրվա մի մաս դարձած խմբագրականները

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանցի բլոգերին ազատազրկել են 9 տարով. Ալիեւին քննադատելու պատճառով ‘
Հաջորդ հոդվածը‘Սեւանում շարունակում են որոնել կորած ձկնորսներին’