‘Օրվա համառոտ ամփոփում’

992

Օրը սկսվեց Ստրասբուրգում՝ Եվրախորհրդարանի նիստի ընթացքում ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան ֆյուլեի ելույթի «նստվածքով»: Ֆյուլեն իր ելույթում նշել էր, որ Ռուսաստանի կողմից իրակացված գործողությունները խախտում են եվրոպական բոլոր երկրների կողմից ընդունված սկզբունքները: Ինչպես նաև, Եվրոպական միությունը կօժանդակի բոլոր նրանց, ովքեր կենթարկվեն անհարկի ճնշումների:  Մեդիամաքսի կեղմից Ֆյուլեին հնչած հարցին, թե արդյոք հնարավորություն կա, որպեսզի ՀՀ-ն և ԵՄ-ն  Վիլնյուսի գագաթնաժողովում նախաստորագրեն ասոցացման պայմանագիրը, նա պատասխանել է, որ քաղաքական ասոցացումը եւ տնեսական ինտեգրացումը պետք է առաջ ընթանան միաժամանակ` հանդիսանալով Ասոցացման համաձայնագրի անբաժանելի մասերը: Այդ պատճառով, իրենք չեն կարող առանձնացնել համաձայնագրի այս երկու կարեւորագույն բաղադրիչները: 

Ոստիկանության ապօրինի գործողություններին այսօր արձագանքել է միջազգային հեղիանակավոր Human Rights Wathch իրավապաշտպան կազմակերպությունը՝ նամակ ուղղելով Ոստիականպետ՝ Վ. Գասպարյանին, և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ՝ Վ. Շահինյանին՝ կոչ անելով ձեռնարկել բոլոր միջոցները՝ բացահայտելու ցուցարարների նկատմամբ հարձակումները և պատասխանատվության ենթարկելու հանցագործներին: 

Այս խնդրին է անդրադարձել նաև ԱՄՆ դեսպանատունը, ով հայտարարություն է տարածել, որում դատապարտում է Հայաստանում քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ սպառնալիքները և հարձակումները: 

Կոչով է հանդես եկել նաև Եվրախորհրդարանը, ով բանաձևում նշում է, որ Ռուսաստանը պետք է հարգի նախկին խորհրդային երկրների անկախությունը, ինքնիշխանությունը և չմիջամտի նրանց ներքին գործերին, ինչպես նաև խուսափի այնպիսի ճնշումներ գործադրելուց ինչպիսին են վերջերս Ուկրաինայի, Մոլդովայի և Հայաստանին հաշվին հնչած սպառնալիքները: 

Այսօր ԱԺ  նիստի ժամանակ  գաղտնի քվեարկությամբ ընտրվեցին Արդարադատության խորհրդի երկու անդամներ՝ Գրիգոր Բադիրյանը և Գագիկ Ղազինյանը, ովքեր հնարավորություն էին ունեցել արտահայտելու սեփական դիրքորոշումները, ինչպես նաև պատասխանելու պատգավորների հարցերին նախորդ՝ սեպտեմբերի 11-ին, կայացած նիստի ժամանակ: 

Երևանի համար կարևոր իրադարձություն է տեղի ունեցել. Հրանտ Մաթևոսյանի անվան դպրոցի բակում, որտեղ բացվել է գրող-հրապարակախոսի արձանը: Բացմանը ներկա է եղել նաև նրա որդի՝ Դավիթ Մաթևոսյանը: 

Հայտնի լրագրող Անի Քոչարի ձեռքից խլեն են երիտասարդական «Ես Yes!» ամսագիրը և այժմ փորձում են խոչընդոտել Անիի հրապարակած նոր՝ «Ես եմ…»  ամսագրի հրատարակմանը: 

Գիշերը՝ ժամը երեքի սահմաններում, դժբախտ պատահար է տեղի ունեցել Սոչի-Երևան ավտոճանապարհին, որի հետևանքով 15 քաղաքացիներից 5-ը զոհվել են: 

Իսկ New York Times-ում Վլադիմիր Պուտինը այսօր նյութ է հրապարակել, որտեղ ողջունել է ԱՄՆ նախագահի պատրաստակամությունը՝ գտնելու սիրիական ճգնաժամի լուծման խաղաղ միջոցներ: Նա նաև հավելել է, որ Սիրիային ԱՄՆ-ի հարվածը կհանգեցնի ավելի մեծ զոհերի և հակամարտության սրման, որը կարող է նաև տարածվել Սիրիայի սահմաններից դուրս: 

Այսպիսին էր այսօրվա օրը, իսկ թե ինչ իրադարձություններ տեղի կունենան վաղը, կհետևենք միասին:

Մարիամ Մուրադյան

Նախորդ հոդվածը‘Նալբանդյանը հանդիպել է Բելառուսի ԱԳ նախարարին’
Հաջորդ հոդվածը‘Դավաճանության մեջ մեղադրվող «Դավայ դասվիդանիյա» երգի կատարողի հարազատները՝ դատարանից «դուրս են հանել» դատախազին ‘