‘Օրվա համառոտ ամփոփում’

703

Այսօր նշվում է հայկական դրամի թողարկման 20-ամյակը:
Այս կապակցությամբ iLur.am-ը զրուցել է Բագրատ Ասատրյանի հետ, ով այդ լինելով Գերագույն Խորհրդի անդամ՝ իր անմիջական մասնակցությունն է ունեցել հայկական դրամի ստեղծման գործում: 

Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը այսօր լրագրողներին հայտարարել է, որ Ճանապարհային ոստիկանությունը պետք է կիսի Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի պատասխանատվությունը: 

Օրերս Տոկիոյի երկու գիտական ամսագրերում ճապոներեն լեզվով հրատարակվել է Լեւոն Տեր-Պետրոսյանի «Հայ հին թարգմանական գրականություն» գիրքը, որի հայերեն բնօրինակը լույս է տեսել դեռեւս 1984 թվականին:  

Այսօր ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում` Հայոց ցեղասպանության զոհերի անմար կրակի մոտ, մասնակցել է «Իմ Հայաստան» նոր երգի տեսահոլովակի նկարահանման աշխատանքներին: 

Հայ ազգային կոնգրեսը հարցապնդմամբ անդրադարձել է նաև առողջապահության ապահովագրության համակարգին: 

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը տարածել է ՊՆ քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի պարզաբանումը Հայաստանի տարածքում տեղակայված ռուսական ռազմակայանին փոխանցվող տարածքների վերաբերյալ։

Սերժ Սարգսյանը այսօր մշակույթի նախարարության աշխատակազմի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ նոյեմբերի 19-ին Վիեննայում Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից հետո Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծելու ցանկություն է տեսել Ադրբեջանի նախագահի մոտ:  

Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանի գլխավորած պատվիրակությունն այսօր հանդիպել է Հայաստանի  էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին: 

Նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ հայտարարություն է տարածել Իրավունքի եւ ազատության կենտրոնի նախագահ՝ Վարդան Հարությունյանը: 

Այսօր կրկին մարդաշատ ցույց էին կազմակերպել Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ի մասնաճյուղի աշխատակիցները, որոնց այս անգամ հանդիպել է ՀԷՑ տնօրենի անվտանգության գծով տեղակալ Զալատուխինը: 

Այսօր դատավորների ընդհանուր ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդում նշանակեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Համլետ Ասատրյանին, իսկ Արդարադատության խորհրդի անդամ՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Էրնա Հայրիյանին:  

Ուկրաինայում Հազարից ավելի մարդ է դուրս եկել փողոց՝ ընդդեմ ուկրաինական իշխանությունների՝ Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացը կասեցնելու որոշման:

Այսօր Թել-Ավիվում կայացած մամուլի ասուլիսում Շարլ Ազնավուրը հայտարարել է, որ եթե հայերն ու հրեաներն ապրել չուզենային, ապա մենք վաղուց կանհետանայինք երկրի երեսից: Շարունակություն կարող եք ընթերցել այստեղ: 

Նոյեմբերի 22-ին մի քանի հազար պորտուգալացի ոստիկաններ երկրի խորհրդարանի դիմաց բողոքի ցույց են կազմակերպել ընդդեմ աշխատավարձերի նվազման եւ աշխատատեղերի կրճատումների: 

Այսօր 22-ամյա Նորվեգացի Սվեն Մագնուս Էեն Կարլսենը հռչակվեց շախմատի աշխարհի 16-րդ չեմպիոն: 

Չմոռանանք նաև iLur.am-ի օրվա մի մաս դարձած խմբագրականների մասին: 

Նախորդ հոդվածը‘Գեորգի Մարգվելաշվիլի. Վրաստանը գագաթնաժողովի է գնում շատ լավ արդյունքներով’
Հաջորդ հոդվածը‘Լյուդմիլա Սարգսյանը նոր կուսակցություն կստեղծի. Մամուլ’