‘Օրվա համառոտ ամփոփում’

775

Այսօր Երևանի Ազատության հրապարակից, ժամը 12:00-ին մեկնարկել է կանանց երթ դեպի նախագահական նստավայր՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով: Երթին մասնակցում էին նաև խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների հարազատներ՝ իրենց զոհված որդիների նկարներով: 
Ցուցարարների շարժը Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկի մոտ ընդհատվել է ոստիկանության կողմից, ովքեր առաջարկում էին ցույցը շարունակել նստավայրի դիմացի մայթին: 

Այսօր ոստիկանության բարեփոխումների վերաբերյալ միջազգային համաժողովում ելույթի ժամանակ ոստիկանապետ Վովա Գասպարյանը հայտարարել է, որ ոստիկանության հակառակորդներն ու ընդդիմախոսներն են հանցագործները, կրիմինալը և ընդդիամադիր քաղաքական-հասարակական կազմակերպությունները:  

Եւս մի կրեատիվ ակցիա են անցկացրել «Հակահարված» արտ-խմբի անդամներ Հերբերտ Գևորգյանը և Արտակ Գևորգյանը, ովքեր Ազգային ժողովի դիմացի փողոցը փակել են «xeржик суй» մակագրությամբ պաստառով: 

Եվրամիությունը այսօր հրապարակել է նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում կայանալիք ԵՄ «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովի մասնակիցների ցանկը, որում Հայաստանը ներակայցնելու է Սերժ Սարգսյանը:

Դժբախտ պատահար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում: «Սուզուկի Վիտառա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել մոտական հողամասը. կան տուժածներ: Խոշոր վթար է տեղի ունեցել նաև Ուշիում. Օդեսայից Երևան ուղևորվելիս բեռնատարը դուրս է եկել Ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 300մ գլորվելով հարակից տնամերձ հողամասերը` վնասել տներից մեկի բակում կայանված ավտոմեքենան, ինչպես նաև հացատան պատն ու ծածկը: 

«Վիլնյուս կամ հրաժարական» կարգախոսով այսօր նախագահականի դիմաց նստացույց հայտարարած ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը դադարեցրել է դեռևս չսկսած նստացույցը: 

Այսօր Հայաստանում Գերմանիսյի դեսպան Ռայները Մորելը հայտարարել է, որ Հայաստանի և ԵՄ միջև փաստաթուղթ ստորագրելու հարցն, Արևելյան գործընկերության Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովում, գտնվում է քննարկման փուլում:

Սերժ Սարգսյանը այսօր նոր հրամանագիր է ստորագրել, որտեղ Արտակ Ապիտոնյանին նշանակել է Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: 

 Իսկ iLur.am-ի այսօրվա խմբագրականը կարող եք կարդալ այստեղ


Նախորդ հոդվածը‘Խոշոր վթար Ուշիում. Բեռնատարը 300 մետր գլորվելուց հետո` բախվել է կայանված մեքենային. Կա զոհ. Ֆոտոշարք’
Հաջորդ հոդվածը‘«Սյունեցիները վտանգի առաջ են կանգնած». Մամուլ’