‘Օրվա համառոտ ամփոփում’

647

Այսօր Երեւանի Խորենացու փողոցում գտնվող Ոսկու շուկայի ոսկերիչներն ու վաճառողներն գործադուլ են հայտարարել, որի պատճառը էկոնոմիկայի նախարարության վերահսկողության տեսչության, գործադուլավորների խոսքով՝ անօրինական գործողություններն են: 

Հայտարարությամբ է հանդես եկել Փոխադրող ընկերությունների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը, ըստ որի 100 դրամով աշխատելը մահ է, իսկ եթե շուտափույթ գործողություններ չձեռնարկվեն, հետեւանքները շատ վատ են լինելու: 

Վարդգես Գասպարին այսօր մեկօրյա հացադուլ է սկսել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի առջև` իր անվստահությունը հայտնելով գրասենյակի գործունեությանը: 

1993-96-ին Հայաստանի արտգործնախարար Վահան Փափազյանը iLur.am-ի խնդրանքով մանրամասներ է ներկայացրել 1993-ի մարտին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` Փարիզ կատարած պաշտոնական այցելության ընթացքում տեղի ունեցած հանդիպման մասին:  
Այս տեղեկատվության վերաբերյալ զրուցեցինք Հայ ազգային կոնգրեսի մամլո խոսնակ Արման Մուսինյանի հետ: 

Աշխատանքային այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող Սերժ Սարգսյանն այսօր Վիլնյուսում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության և Արևելյան գործընկերության առաջնորդների հանդիպմանը, որի նպատակն է գագաթնաժողովին ընդառաջ քննարկել նախապատրաստական աշխատանքներին և օրակարգին, ինչպես նաև Վիլնյուսի գագաթնաժողովից հետո ԵՄ-ի ու Արևելյան գործընկերության երկրների միջև հարաբերություններին և հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր:

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը այսօր հանձնարարել է «Ռոսատոմին» ՌԴ կառավարության անունից միջուկային անվտանգության ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագիր ստորագրել Հայաստանի հետ: 

Վերջին չորս օրերի ընթացքում դաժան մարտեր են տեղի ունենում Դամասկոսի արվարձաններում՝ Արևելյան Ղաութայում և Կալամուն լեռնաշղթայի մոտ` Սիրիական կառավարական բանակի, «Հեզբոլլահի» մարտիկների և ապստամբական ուժերի միջև: 

Այսօր Վիլնյուսում Լիտվայի արտաքին գործերի նախարարության շենքում տեղի է ունեցել ԵՄ-ի հետ Վրաստանի և Մոլդովայի Ասոցացման համաձայնագրի տեխնիկական նախաստորագրման արարողությունը, սիկ պաշտոնական նախաստորագրման արարողությունը տեղի կունենա վաղը: 

Բաց չթողնենք նաև iLur.am-ի այսօրվա խմբագրականը

Նախորդ հոդվածը‘Սիրիացի ապստամբները անցել են հակահարձակման’
Հաջորդ հոդվածը‘Վիլնյուսում Հայաստանի հետ ստորագրվելիք հայտարարություն. Կողմերը պատրաստ են «վերանայել և թարմացնել» հարաբերությունների հիմքերը’