‘Օրվա համառոտ ամփոփում’

1061

Ի տարբերություն երեկվա` օրը համեմատաբար հանգիստ էր.

«Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի» նախաձեռնությունը առավոտյան հայտարարություն է տարածել վարչապետի վերջին հարցազրույցի, ինչպես նաեւ կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ: 

Իսկ մինչ Ազգային ժողովում 4 ոչ իշխանական խմբակցությունների նախաձեռնած՝ կուտակային կենսաթոշակային համակարգի կիրառումը հետաձգելու մասին նախագիծն էր քննարկվում, խորհրդարանի շենքի մոտ բողոքի ցույց էին անցկացնում նախաձեռնության անդամները: 

Այսօր ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը ԱԺ ամբիոնից հայտարարություն է տարածել, որը ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ:

Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը հայտնել է, որ Ռուսաստանի աջակցությամբ աշխատանքներ կտարվեն Հայաստանի համար դոնորների մեծ համաժողով կազմակերպելու ուղղությամբ: Սակայն հիշեցնենք, որ, որ Եվրամիության աջակցությամբ Հայաստանի համար դոնորների մեծ համաժողով կազմակերպելու մասին խոսակցություններ են գնում 2011-ից ի վեր: Նա հայտարարել է, որ գազի գինը չի նվազի, բայց ակնհայտորեն մեծ առավելություն է, որ այն չի ավելանալու:

Transparency International–ը այսօր հրապարակել է, որ Կոռուպցիայի ընկալման ցուցիչ-2013 վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 94–րդ հորիզոնականը: Հետազոտությունն արտացոլում է կոռուպցիայի տարածվածության աստիճանը պետական հատվածում 0–ից մինչև 100 սանդղակով։ 

Հայաստան իրանական գազի մատակարարումը կախված է բացառապես Հայաստանի իշխանությունների ցանկությունից: Այդ մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մուհամեդ Ռեիսին:

Արտակարգ իրավիճակ է Նորաշեն գյուղից մինչև Ծովազարդ գյուղ ընկած ճանապարհահատվածում, որի արդյունքում 200-ից ավելի ավտոմեքենաներ մնացել են խցանման մեջ, որոշները բախվել են իրար: 

Իսկ Կիևի բնակիչները և եվրաինտեգրացիայի՝ շրջաններից ժամանող կողմնակիցներն այսօր առավոտից կրկին հավաքվել են Անկախության հրապարակում. բողոքի ցույցերը շարունակվում են:

Չմոռանանք նաև մեր այսօրվա խմբագրականի մասին: 

Նախորդ հոդվածը‘Դեկտեմբերի 2-ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 405 դրամ/դոլար’
Հաջորդ հոդվածը‘Սեյրան Սարոյանը «լրիվ ոնց-որ խառնել ա սաղ». Մամուլ’