‘Օրվա համառոտ ամփոփում’

715

Օրը համեմատաբար հանգիստ էր.

Այսօր Մաքսային միությանը Հայաստանի  անդամակցության  ենթատեքստում Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանի և Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիի հանդիպման ժամանակ քննարկվել է Հայաստանի և Վրաստանի միջև հետագա համագործակցությունը:

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրիկ Վարդանյանի՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ մեղադրվող որդու՝ Դավիթ Վարդանյանի կալանքը երկարացվել է ևս երկու ամսով, ինչի մասին հայտնել է նրա փաստաբան Վահան Հայրապետյանը: 

Այսօր «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ, Շանթ Հարությունյանի՝ հարազատների հետ տեսակցության արգելանքը հանվել է քննիչ Ռոբերտ Տոնոյանի կողմից, սակայն որեւէ պատճառաբանությունների չեն ներկայացվել: 

Հայ Յեղափոխական Դաշնակցության Գերագույն մարմնի`երեկ կայացած  նիստում  որոշվել է, որ ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանին   ԱԺ ՀՅԴ  խմբակցությունում կփոխարինի  Միքայել Մանուկյանը: Հիշեցնենք, որ Վահան Հովհաննիսյանին Սերժ Սարգսյանը նշանակել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի արտագարգ և լիազոր դեսպան:

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ այսօր կառավարությունում տեղի է ունեցել Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ խորհրդակցություն, որի ընթացքում ըստ ոլորտների կազմված աշխատանքային խմբերի ղեկավարները մանրամասներ են ներկայացրել ՄՄ-ին անդամակցության «ճանապարհային քարտեզով» նախատեսվող միջոցառումների կատարման ընթացքի և քայլերի վերաբերյալ:

Հունվարի 14-ին  Եգիպտոսում մեկնարկել է նոր սահմանադրության նախագծի վերաբերյալ երկօրյա հանրաքվեն՝ «ճանապարհային քարտեզի» առաջին կետը, որը Մուհամեդ Մուրսիի տապալումից հետո մշակել էին զինվորականները: 

Սպիտակ Նեղոս գետում լաստանավի վթարի ժամանակ խեղդվել են 200-300 հարավսուդանցիներ, ովքեր փորձում էին փախչել Մալակալ քաղաքից, որտեղ դաժան մարտեր են ընթանում կառավարական զորքերի և նախկին փոխնախագահի կողմնակիցների միջև: 

Եվ վերջում, iLur.am-ի այօրվա խմբագրականը կարող եք ընթերցել այստեղ:

Նախորդ հոդվածը‘Ընդդիմադիրները մտադիր են առևանգել Թաիլանդի վարչապետին’
Հաջորդ հոդվածը‘Թևան Պողոսյանը, ասում են, հնարավոր է՝պաշտոն ստանա. «ՀԺ»’