‘«Օրվա նկարը» Օբամայից. Համբուրվող աշակերտները «փչացրել են» նախագահի լուսանկարը’

1095

Բարաք Օբամայի Twitter-ի էջում «օրվա նկարը» խորագրով մի զավեշտալի լուսանկար է հայտնվել: Կրտսեր դասարանների աշակերտների հետ հանդիպման ժամանակ, երբ բոլորը տեղավորվել են խմբակային լուսանկարի համար, վերջին շարքում համբուրվող փոքրիկները Օբամայի բաժին ուշադրությունը «շեղել են» իրենց կողմը:

Լուսանկարում պատկերված բոլոր աշակերտներն ակնածանքով հետևում են նախագահին, որը զրուցում է իր կողքին նստած երկու տղաների հետ: Բոլորի ուշադրության կենտրոնում նախագահն է, բացի վերևի շարքում նստած փոքրիկ տղայից, որն, ըստ երևույթին՝ հենց լուսանկարվելու պահին որոշել էր առաջին անգամ համբուրել ընկերուհու այտը, իսկ վերջինս էլ, դատելով նրա դեմքի արտահայտությունից, այդ անմեղ համբույրից երանության գագաթին է հայտնվել: 

\"\"

Նախորդ հոդվածը‘Բարաք Օբաման, խախտելով ավանդույթը, կքվեարկի վաղաժամկետ’
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյան. Տարբեր ոլորտներում աշխատուժի պակաս կա ‘