‘Օրվա պատմությունը’

647

1375 թ. – մահացել է Ջովաննի Բոկաչչոն, իտալացի նշանավոր գրող և բանաստեղծ, հումանիստ (ծն.1313 թ.):
1851 թ. – ծնվել է Արփիար Արփիարյանը, արևմտահայ արձակագիր, հրապարակախոս, գրական քննադատ և խմբագիր (մահ. 1908 թ.):
1913 թ. – ամերիկյան «Ֆան» հանդեսում տպագրվեց առաջին խաչբառը:
1937 թ. – տեղի ունեցավ առաջին լիամետրաժ մուլտֆիլմի` Ուոլթ Դիսնեյի «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» մուլտֆիլմի պրեմիերան (Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր` ըստ 10 ժանրերի ցանկում 1-ինն է մուլտֆիլմերի ցուցակում):
1955 թ. – մահացել է Գարեգին Նժդեհը, հայ մեծագույն պետական, ռազմական և քաղաքական գործիչ, ազգային ազատագրական պայքարի երախտավորներից մեկը (ծն. 1886 թ.);
1964 թ. – մահացել է Մովսես Արազին, հայ գրող, արձակագիր նաև թարգմանիչ (ծն. 1878 թ.):
1967 թ. – ծնվել է Միխեիլ Սաակաշվիլին, վրացի պետական և քաղաքական գործիչ, Վրաստանի նախկին նախագահ:
1968 թ. –«Ապոլո 8» տիեզերանավը Երկրից Լուսին թռիչք կատարեց և դարձավ առաջին տիեզերանավը, որ ապահով վերադարձավ Լուսնից:

Նախորդ հոդվածը‘Հրդեհ Գեղարքունիքի մարզում’
Հաջորդ հոդվածը‘«Էժան գազի» թանկ գինը. Մամուլ’