‘Օրվա ցիտատը Ֆեյսբուքից. Արթուր Մինասյան. Մակեյանի հարցազրույցը ամենաշատն էր մտքի գոհարներ ու մարգարիտներ պարունակում’

1305

Կարդացի 168Ժամ-ում Հայ ազգային կոնգրեսի անդամ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի հարցազրույցը ու, ճիշտն ասած, մի լավ ապշեցի:

Նախ, Մակեյանն, անդրադառնալով ընտրություններին չմասնակցելու ու որևէ թեկնածուի չպաշտպանելու ՀԱԿ-ի հայտարարությանը, իր հարցազրույցում ասում ա. «Գնահատականների հետ համամիտ եմ, բայց պետք է արդար լինել: Այդ գնահատականները կային նաև մայիսի 6-ի ընտրություններից առաջ, և Կոնգրեսը, ցավոք սրտի, ընդունեց այդ խաղի կանոնները և մասնակցեց մանդատների աճուրդին»: Մակեյանը, սակայն մոռանում ա, որ այդ այսպես կոչված «մանդատների աճուրդին» նա գործուն մասնակցություն ա ունեցել, մասնավորապես` Կոնգրեսի համամասնական ցուցակի 18-րդ հորիզոնականում ա էղել ու մեծամասնականով առաջադրվել ա թիվ 36 ընտրատարածքում…

Երկրորդ` Մակեյանն ասում ա մի բան, որ ուղղակի զավեշտալի ա` որ կողմից էլ որ դիտես: Ասում ա` «այդ հայտարարությունը մեր կուսակցությանը չի վերաբերում, չնայած որ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունից փոխնախագահը մասնակցել է ՀԱԿ քաղխորհրդի նիստին, ցավոք, թյուրիմացաբար համաձայնություն է տվել այդ որոշմանը»: Թե որքանով ա կոռեկտ ոչ ավել, ոչ պակաս` կուսակցության փոխնախագահի քայլերը «թյուրիմացություն» որակելը, թողնենք մի կողմ, բայց Մակեյանը հետո մի այնպիսի բան ա ասում, որ աթոռից չընկնելու համար հատուկ ջանքեր են պետք: Ասում ա` «մեր կուսակցության փոխնախագահը, լինելով ազնիվ մարդ, թյուրիմացաբար իր համաձայնությունն է տվել»: Այսինքն` Մակեյանը փաստում ա, որ ցանկացած ազնիվ մարդ տվյալ պարագայում այլ բան չէր կարող անել, քան համաձայնություն տալ, հետևաբար բոլոր նրանք, որոնք դեմ են այդ հայտարարությանը, Մակեյանի տրամաբանությամբ անազնիվ են: Ճիշտ ա ասում Մակեյանը, ես լրիվ համամիտ եմ իր հետ, բայց էտ դեպքում հասկանալի չի, թե ազնիվ մարդու ազնիվ քայլը ինչու ա «թյուրիմացություն» որակվում??? Թե \”ազնիվ մարդ\” ասելով` Մակեյանը նկատի ունի \”միամիտ մարդ\” ու կուսակցության փոխնախագահին, այսպես ասած, ֆռցրել են? Էտ դեպքում մի այլ տհաճ բան ա ստացվում. ստացվում ա, որ Մակեյանը անազնիվ ա համարում ՀԱԿ-ի հայտարարությանը կողմ արտահայտված իր գործընկերներին: Էլ չասած, թե այդ ինչպես է ստացվում, որ կուսակցության ոչ ավել, ոչ պակաս` փոխնախագահին հնարավոր է ֆռցնել?

Մի խոսքով, Մակեյանի հարցազրույցը վերջին շրջանում իմ կարդացած հարցազրույցներից ամենաշատն էր մտքի գոհարներ ու մարգարիտներ պարունակում ))))

Նախորդ հոդվածը‘Արմեն Գևորգյանն արտագաղթի դեմ պայքարի մասին. Այո՛, այն, ինչ կատարվում է, բավարար չէ’
Հաջորդ հոդվածը‘Արամազդ Ղալամքարյան. Կոնգրեսը առաջին երկարաժամկետ քաղաքական նախագիծն է’