‘Օրվա ցիտատը Facebook-ից. Ապրես Զոհրաբյան. Պրոլետարներ բոլոր երկրների, միացեք’

3085

Էսօր ընկերներիցս մեկը ականատես էր եղել հետևյալ տեսարանի:Ամերիկայի դեսպանը Աբովյան փողոցի երկրորդ գծի վրա կայանում է մեքենան և մտնում «Գուստո» սրճարան: Դե հասկանում եք թե Աբովյանի պես նեղ փողոցի վրա երկրորդ շարքում կանգնած մեքենան ինչպես է խանգարելու երթևեկությանը: Շուտով վրա են հասնում ճանապարհային ոստիկանները պարզելու համար թե ով է այս «բոռզին»: Տեսնելով թե ում մեքենայի հետ գործ ունեն և մտածելով շառից փորձանքից հեռու «յան» են տալիս: Ի վերջո գործին միջամտում է փողոցի «ստայանշիկը», որը շղթաներից բացի ոչինչ կորցնելու չունեցող պրոլետար էր և ստիպում, որ մեքենան կայանի առանց խանգարելու երթևեկությանը: Իհարկե «ստայանշիկը» իրեն չէր համարում համաշխարհային իմպերիալիզմի դեմ պայքարի առաջամարտիկ և ոչ էլ ճանապարհային ոստիկան: Պարզապես շատ պրագմատիկ մտածում էր «Եթե այս Յանկին ստեղ երկար լռվի ես կզրկվեմ իմ հերթական 100 դրամից»: «Պրոլետարներ բոլոր երկրների միացեք»:

Նախորդ հոդվածը‘Քլինթոնը չի բացառել, որ կարող է մնալ պետքարտուղարի պաշտոնում ‘
Հաջորդ հոդվածը‘Իրանական ընդդիմադիր հեռուստաալիքը կհեռարձակվի Լոնդոնից’