‘
Առաքել Սեմիրջյանը գրում է. «Արցախյան պատերազմի տարիներին լիակատար շրջափակման մեջ գտնվող Հայաստանը հացահատիկ էր ներկրում Թուրքիայից, ու դրա շնորհիվ Հայաստանի ժողովուրդը սովամահ չեղավ ու կարողացավ հաղթել պատերազմը: Հիմա ի՞նչ է ստացվում. Հայաստանը Թուրքիայի հետ համագործակցել է, որ Արցախը հաղթի Ադրբեջանին:
Երբ որոշ անխելքներ կամ էլ պարզապես մոլորյալներ հայտարարում են, թե ինչպես կարող է ՀԱԿ-ը համագործակցել ԲՀԿ-ի հետ, ես ուզում եմ պատասխանել, որ հանուն Հայաստանի փրկության, որը իրապես գտնվում է կործանման եզրին, ու Սերժ Սարգսյանի վերընտրման դեպքում անխուսափելի է երկրի ոչնչացումը, ՀԱԿ-ը պետք է համագործակցի ոչ միայն ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի հետ, այլև նույնիսկ Սերժ Սարգսյանի հետ, որպեսզի նրան օգնի հեռանալ, դրանով իսկ փրկել Հայաստանը»:
‘