‘Օրվա ցիտատը Facebook-ից. Համլետ Կիրակոսյան. Հանրապետականները խռովկան են դարձել ‘

1020

Էս հանրապետականները մի ՁԵՎԻ (ականջդ կանչի, Շարմազանով Էդիկ) խռովկան ու լքող-թռնող են դարձել: Զորօրինակ, այսօր տեղի է ունեցել Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովի նիստը, որի ժամանակ քննարկել են Հայ հեղափոխական դաշնակցության դիմումը` կապված նոյեմբերի 21-ի ԱԺ արտահերթ նստաշրջանը տապալելու հետ:

News.am-ի տեղեկություններով` նիստի ժամանակ միջադեպ է արձանագրվել, որի հետեւանքով հանձնաժողովի նախագահի տեղակալը` ՀՀԿ-ական պատգամավոր Դավիթ Հարությունյանը, լքել է նիստը: Տեղեկությունը հաստատեց նաեւ Դավիթ Հարությունյանը` հավելելով. «Ինձ արգելել են խոսել նիստի ժամանակ, դրա համար էլ նիստից դուրս եմ եկել: Նիստը ապօրինի էր, իմ գնահատականը դրա վերաբերյալ կտարածեմ»:

Լրատվամիջոցը հայտնում է, որ Էթիկայի հանձնաժողովի ղեկավար Նիկոլ Փաշինյանը Դավիթ Հարությունյանին թույլ չի տվել իր կարծիքը հայտնել եւ մասնակցության ունենալ նիստին` հիմնավորելով, որ չի կարող մասնակցել իրեն վերաբերող հարցի քննարկմանը: Բանն այն է, որ Դավիթ Հարությունյանը, լինելով ՀՀԿ խմբակցության անդամ, մեկն է այն 83 պատգամավորներից, ով չի մասնակցել արտահերթ նիստին եւ այն տապալվել է:

Նախորդ հոդվածը‘Բամբասանքն օգտակար է գրասենյակային գործունեությանը’
Հաջորդ հոդվածը‘«Փուչիկների» գործով դատապարտյալի վիրահատության համար հիմա էլ 600 հազար դրամ են ուզում’