‘Օրվա ցիտատը Facebook-ից. Հարութ Ուլոյան. Ես չեմ, ինչ-որ հասարակ ՀՀԿ-ական ա, բա չի՞ ասի`պարոն Սարգսյան, բա օր ու գիշեր «ցուրտ ու մութ» տարիներից եք խոսում’

1898

Հարութ Ուլոյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրում է. «Սերժ Սարգսյանը իր վերջին ելույթում, խոսելով 90-ականների սկզբի մասին, այսինքն, Տեր-Պետրոսյանի նախագահ լինելու ժամանակահատվածի մասին, բառացիորեն ասում է. «Անկախության առաջին հինգ տարիներին մեր ժողովուրդը ծանրագույն փորձությունների դիմակայեց: Հաղթանակ կերտեց պարտադրված պատերազմում: Ավերվող տնտեսության փլատակներից ազատական տնտեսության հիմքերը դրեց: Ստեղծեց անկախ երկրին բնորոշ պետական կառույց, քաղաքական հաստատություններ, ստեղծեց բանակ: Հաճախ բոլոր կողմերից շրջափակված, երբեմն` աշխարհից լիովին կտրված, փակ սահմանների ներսում կարողացավ իր զավակների մտքով ու եռանդով առաջ շարժվել», ավելացնելով. «Անկախության առաջին տարիները մաքառումի ու պայքարի, ստեղծման ու ձևավորման տարիներ էին: Հենց այդ տարիներին հայ ժողովուրդը սաղմնավորեց ապագա տասնամյակների ընթացքում մեր կյանքի ու գործունեության հիմնական կռվանները: Ամենայն լավն ու բարին:» (Խորհուրդ եմ տալիս մի քանի անգամ կարդալ մեջբերվածը):

Ասենք, ես չեմ, ինչ-որ հասարակ ՀՀԿ-ական ա, բա չի՞ ասի. «պարոն Սարգսյան, բա օր ու գիշեր «ցուրտ ու մութ» տարիներից եք խոսում, ուղիղ 5 տարի առաջ` ՀՀԿ համագումարում, Տեր-Պետրոսյանին հիշեցնում էիք, որ նա «սեփական կամքով լքեց գլխավոր հրամանատարի իր դիրքերը` թողնելով հուսահատության եզրին հասած ժողովուրդ, քայքայված տնտեսություն, անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտ, պարտվողական տրամադրություններ» (10.11.2007թ), ու հիմա լրիվ հակառակն եք պնդում, հիմա մենք ձեր որ՞ մի ասածին հավատանք: Վերջը «ցուրտ ու մութ» ա՞ եղել էդ տարիներին, թե՞ «հաղթանակի, ազատական տնտեսության, պետական կառույցի, քաղաքական հաստատությունների ու բանակի ստեղծման, պայքարի, ամենայն լավի ու բարու» տարիներ են եղել»»:

Նախորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյանի հայտարարությունը. ԱԱԾ-ի կողմից պատրաստած եւ հրապարակված նյութի բովանդակության որեւէ քննարկում կամ մեկնաբանություն համարում եմ բարոյապես եւ քաղաքականապես անընդունելի ‘
Հաջորդ հոդվածը‘Մեղրիում ավտոբուսի վթարից տուժածներից մեկը հանձնվել է իրանական կողմին’