‘Օրվա ցիտատը Facebook-ից. Հովհաննես Ազոյան. Քաղաքացիական հասարակությունը ծնվում է քաղաքական սեքսի արդյունքում ‘

1692

Դերասան եւ հաղորդավար Հովհաննես Ազոյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում անդրադառնալով քաղաքացիական հասարակությանը` գրում է. «Քաղաքացիական հասարակությունը ծնվում է քաղաքական սեքսի արդյունքում, իսկ քաղաքական սեքս տեղի է ունենում միայն իշխանության և ընդդիմության միջև: Ստացվում է, որ իշխանությունն ու ընդդիմությունը համարվում են քաղաքացիական հասարակության ծնողները, թե ով է հայրը և ով մայրը, թողնում եմ ձեր հայացոսության վրա: Այսպիսով, ծնողներից մեկի բացակայության դեպքում այդ երեխան, որի անունն է քաղաքացիական հասարակություն` չի կարող մեծանալ, զարգանալ, հասունանալ և լինել լիարժեք մարդ: Կունենա հոգեբանական տրավմա և հետո, երբ մեծանա` կդառնա պատուհաս բոլորի համար, այդ թվում նաև իր ծնողների համար: Այս տարի այսքանը»: 

Նախորդ հոդվածը‘ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջում է անհապաղ դադարեցնել անմարդկային վերաբերմունքը’
Հաջորդ հոդվածը‘Կառավարությունը հիմա էլ աճուրդի հանեց ԱԳՆ-ի շենքը ‘