‘
ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրում է. «Ես չեմ հասկանում` պետությունը ինչո՞ւ պիտի բուժի մարդուն, կամ հոգա նրա երեխաների կարիքները: Պետությունը ինչո՞ւ պիտի մարդուն բնակարան տրամադրի: Պետությունը մի խնդիր պիտի ունենա` հնարավորություն ստեղծել, որպեսզի մարդ աշխատանք ունենա, վաստակի այնքան, որպեսզի եւ բնակարան ունենա, եւ երեխաների հոգսը հոգա, եւ իր հանգստի եւ բուժման ծախսերը, ինչպես նաեւ` օր-ծերությունը անցկացնի: Փոխանակ այսպիսի պետութուն երազելու եւ այն կառուցելու ջանքի, մենք, ընդահակառակը, «ծտի ճուտի պես» սպասում ենք, թե երբ ՊԱՐՈՆ ՊԵՈՒԹՅՈՒՆԸ մեզ մի «բերան կեր» կտա»:
‘