‘Օրվա ցիտատ Գագիկ Մինասյանից. Անդամակցելով ՄՄ-ին` Հայաստանը կնպաստի ԼՂՀ միջազգային ճանաչմանը ‘

978

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման համատեքստում Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի իշխանությունների որոշումը վճռական քայլ է, քանի որ այդպիսով ՄՄ երկրները դե-ֆակտո ԼՂՀ-ն այդ միության տարածք կճանաչեն: Այսօր մամլո ասուլիսի ժամանակ այսպիսի ուշագրավ կարծիք է հայտնել ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանը:

Նա նշել է, թե ստեղծվել է ութ աշխատանքային խումբ, որոնք կզբաղվեն Մաքսային միությանը Հայաստանի անդամակցման «ճանապարհային քարտեզի» մշակմամբ: «Հայաստանը կդառնա Մաքսային միության տարածք, և այստեղ ներմուծվող ապրանքներն ազատորեն կհայտնվեն Ղարաբաղում: Եվ, ընդհակառակը, Ղարաբաղում արտադրված ապրանքները կարտահանվեն Հայաստան և այնուհետև ՄՄ այլ երկրներ»,- ասել է նա:

 

Նախորդ հոդվածը‘Աշոտյանի միտք. Ցանկանում ենք Հայաստանում կառուցել եվրոպական պետություն եվրասիական տարածությունում’
Հաջորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Չե՞ք տեսնում` ի՜նչ «քարվան կտրելու գիշեր է», արեւմտամետնե՛ր’