‘Օրվա ցիտատ. Գալուստ Սահակյան. Մեր հասարակությունը դեռեւս պատրաստ չէ կոռուպցիայի դեմ պայքարելու ‘

1565

Դժվար է ապացուցել, թե որտեղ է կաշառակերությունը, որտեղ՝ կոռուպցիան: Իհարկե, Հայաստանում կոռուպցիա կա, նաեւ պայքար կա, բայց դա համաժողովրդական պայքար չէ, որովհետեւ ցանկացած կառույց ՀՀ-ում, որը դերակատարում ունի հասարակության մեջ, եթե կոռուպցիայով չի զբաղվում, անպայման կաշառակերությամբ զբաղվում է: Դա վերաբերում է ե՛ւ հասարակական կազմակերպություններին, ե՛ւ լրատվությանը, ե՛ւ լրագրողներին: Լրագրողները ձեռքերը վեր են պարզում՝ չմտածելով, որ ամեն օր գոնե ես այնքան փորձառու եմ, որ գիտեմ, թե որ թերթում ով ում պատվերն է կատարում: …Մեր հասարակությունը դեռեւս պատրաստ չէ կոռուպցիայի դեմ պայքարելու, նաեւ՝ կաշառակերության: Նրանք, ովքեր պայքարում են, խոսում են, քաղաքական թիմեր են, հենց իշխանական լծակներ են ունենում, առաջին գործը դա է լինում: 

Գալուստ Սահակյան

Ի պաշտոնե՝ ՀՀ երկրորդ պաշտոնյա

Նախորդ հոդվածը‘Չեմպիոնների լիգա. 6-րդ խաղափուլ’
Հաջորդ հոդվածը‘Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ’