‘Օրվա ցիտատ. Նարեկ Սարգսյան. Սխալ է աղետի գոտում բնակարաններ կառուցելը’

2474

Մենք գտնում ենք բացարձակ ոչ նպատակահարմար, եթե չասենք՝ ընդհանրապես սխալ՝ շարունակել աղետի գոտում բնակարաններ կառուցելը: Այժմ շատ են կառուցել, և նորից կառուցելու ոչ մի նպատակ չկա։ Այս մասին հայտարարել է քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:

Այս կապակցությամբ հարկ է հիշեցնել, որ 2013 թ.-ի նախագահական ընտրություններից առաջ, երբ շահագործման հանձնվեց Գյումրու Մուշ 2/2 թաղամասը, Սերժ Սարգսյանը գյումրեցի անօթևան ընտանիքների առաջ խոստացավ՝ նրանք բնակարանամուտ կտոնեն ամենաուշը 2013 թ.-ի սեպտեմբերին:

«ԳԱԼԱ»-ն գրում է, որ նախագահական ընտրությունների ավարտից հետո, երբ պարզ դարձավ, որ Շիրակի մարզում և մասնավորապես Գյումրիում Ս. Սարգսյանը իրեն ցանկալի տոկոսները խփել չկարողացավ, խոստացված բնակարանաշինության ծրագիրն էլ մնաց առկախ:

Սա նշանակում է, որ Գյումրու Անի և Մուշ թաղամասերում խոստացված 12 շենքերը 432 բնակարաններով այլևս չեն կառուցվելու:

Նկատենք, որ Գյումրիում Մուշ1(52) 2 և Անի թաղամասերում 432 բնակարաններով 12 շենքեր կառուցելու խոստում-ծրագիրը Ս. Սարգսյանինն էր:

Նախորդ հոդվածը‘«Բորուսիա»-«Գալաթասարայ». խաղից առաջ’
Հաջորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Իսկ դուք ընդդիմության փոխարեն՝ փորձեք Սերժ Սարգսյանին «հասկանալ»’