‘
«Լիվերպուլ»-ի կիսապաշտպան Օքսլեյդ Չեմբերլենի ապաքինման ժամկետները դեռ հայտնի չեն։ Այս մասին հաղորդում է մերսիսայդցիների պաշտոնական կայքը։
Աղբյուրի տեղեկություններով՝ Օքսլեյդ Չեմբերլենը վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել ամբողջ մրցաշրջանը։
«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարծում է, որ Չեմբերլենը կապաքինվի 2019/20 մրցաշրջանի սկզբում։
Հիշեցնենք, որ Օսքլեդ Չեմբերլենը ոտքի խաչաձև կապանների վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայի 2017/18 մրցաշրջանում` «Լիվերպուլ» — «Ռոմա» հանդիպման ժամանակ:
‘