Օֆշորային ֆայլերի արտահոսքը լույս է սփռում աշխարհի առաջնորդների գաղտնի հարստության վրա

590

Կիրակի օրը համաշխարհային ԶԼՄ-ները սկսել են հրապարակել տվյալներ, որոնք հիմնված են պատմության ընթացքում ֆինանսական փաստաթղթերի ամենախոշոր արտահոսքերից մեկի վրա։ Նոր օֆշորային դոսիեն արդեն ստացել է Pandora Papers անունը։

650-ից ավելի լրագրողներ, Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումի (ICIJ) ղեկավարությամբ, հետազոտել են միլիոնավոր ֆայլեր, որոնցում առկա են պետությունների գործող և նախկին երեք տասնյակ ղեկավարների և երեք հարյուրից ավելի պաշտոնյանների անուններ։ Այդ անուններից մի քանիսն արդեն իսկ հնչել են կոռուպցիայի, փողերի լվացման և հարկերից խուսափելու կասկածների կապակցությամբ։

Նոր արտահոսքի արդյունքում ICIJ-ի մեդիա-գործընկերները կարողացել են ուսումնասիրել այն ընկերությունների 12 միլիոն փաստաթղթերը, որոնք ֆինանսական ծառայություններ են մատուցել  օֆշորային ենթադատություններում՝ այն երկրներում, որտեղ գործում են հարկային արտոնյալ ռեժիմ, չպարտավորեցնող հավետվողականություն և ընկերությունները գրանցելու և լուծարելու չափազանց հեշտացված կարգ։

Փաստաթղթերի արտահոսք է եղել այն ընկերություններից, որոնք աշխատում են, մասնավորապես, Բրիտանական Վիրգինյան կղզիներում, Կիպրոսում, Պանամայում, Բելիզում, Սինգապուրում, ԱՄԷ-ում և Շվեյցարիայում։

Գլխավոր բացահայտումներից էին հայտնի և հեղինակավոր անձանց կողմից Մեծ Բրիտանիայում անշարժ գույք ձեռք բերելու ծավալները՝ գաղտնի, սակայն միանգամայն օրինական օֆշորային սխեմաներով։ Օրինակ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքը մեղադրվում էր սեփական երկիրը թալանելու մեջ։ Pandora Papers-ում նշվում է, որ Ալիևը և նրա մերձավորները կապ են ունեցել Մեծ Բրիտանիայում ավելի քան 400 մլն ֆունտ արժեցող անշարժ գույքի գործարքների հետ ( ԱՄՆ կես միլիարդ դոլարից ավելի)։ Ընդ որում, Ալիևների մի քանի գործարքներ կարող է ամաչեցնել բրիտանական իշխանություններին։ Օրինակ, Ադրբեջանի առաջին ընտանիքը, ըստ երևույթին, ավելի քան 30 մլն ֆունտ է աշախատել Թագի կալվածքներում (Crown Estate) իր շենքերից մեկի վաճառքից: Crown Estate-ը տասնյակ միլիարդավոր ֆունտ արժողությամբ հողերի և անշարժ գույքի կայսրություն է, որ պատկանում է թագուհուն, սակայն կառավարվում է ի շահ իր հպատակների։

Ըստ BBC-ի

Նախորդ հոդվածըChampions Chess Tour Finals․ Լեւոն Արոնյանը հաղթեց Մագնուս Կարլսենին
Հաջորդ հոդվածըՃապոնիայի ԱԳՆ նախկին նախարար Ֆումիո Կիսիդան դարձել է երկրի նոր վարչապետը