‘Օ~ Հենրիխ. Ինչպես Մխիթարյանը դարձավ «Բորուսիայի» ամենակարևոր ֆուտբոլիստը’

2065

Սրտակեղեք 2014/15 մրցաշրջանը Մխիթարյանի տրանսֆերային արժեքը նվազեցրեց 8 միլիոն եվրոյով` 26 միլիոնից` 18-ի: 5 գոլը և  7 փոխանցումը տարվա համար` վատ արդյունք չէ, բայց ոչ Կլոպի «Բորուսիայի» այցեքարտային հարձակվողական ֆուտբոլիստի համար: Հայաստանի հավաքականի աստղն այնքան նողկալի էր իրացնում պահերը, որ Ռոման Վայդենֆելլերը, հնարավոր է, հեչ էլ պատահական չհարվածեց նրան գնդակով:

Մի խոսքով, այդ մրցաշրջանը փչացրեց ողջ «Բորուսիան»: Առաջնության 2/3-ի ընթացքում Մխիթարյանը խփել էր ընդամենը մեկ գոլ և ոչ մի գոլային փոխանցում չէր կատարել: Միայն գարնանը «մեղուները» սողոսկեցին Եվրոպա լիգա, և կիսապաշտպանը ընդհատեց դատարկ վիճակագրությունը: Ապրիլին Կլոպը հայտնեց հեռանալու մտադրության մասին, փայլուն նախագծի ապագայի վրա Դորտմունդում մառախուղ իջավ: Ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան սկսեց կապել ճամպրուկներն ու պատրաստել հայի տրանսֆերը «Յուվենտուս» կամ «Լիվերպուլ», որտեղ նրան դեռ գնահատում էին նախկին արդյունքների համար:

Բայց Հենրիխը ևս մեկ երկրպագու ուներ, որը հետագայում դարձավ «Բորուսիայի» նոր գլխավոր մարզիչը: Թոմաս Տուխելը, դեռ հազիվ հայտարարված որպես Կլոպի փոխարինող, առաջին հերթին հանդիպում կազմակերպեց հայի հետ, ընդգծեց նրա կարևորությունը իր գաղափարների մեջ և համոզեց ոչ մի տեղ չգնալ 2015-ի ամռանը: 

«Մեր առաջին հանդիպումը շատ բաց ստացվեց. մենք արագ շփման եզրեր գտանք: Հենրիխի մեջ ինչ-որ բան կա մելանխոլիայից, բայց այդուհանդերձ նա  անհավանական կրեատիվ է: Դա ինձ տպավորեց: Եթե ֆուտբոլիստի հետ հարաբերությունները ճիշտ են կառուցված, նա կարող է շատ օգուտ բերել», — պատմել է Տուխելը:

Նրանց կապն այն դեպքն է, երբ մարզիչն ու ֆուտբոլիստը համակարծիք են: Մինչ Բունդեսլիգայում ձմեռային դադար էր, Մխիթարյանը դարձավ դիպլոմավոր տնտեսագետ: Միկին ինտելեկտուալ ֆուտբոլիստ  է, և «Բորուսիայի» մարզական հավաքների ականատեսները պատմում են, որ եթե «Բորուսիայի» մյուս խաղացողները ուղեղը լիցքաթափում էին փլեյ-սթեյշնի վահանակներով, Մխիթարյանը ուղեղը լարում էր ընթերցանությամբ և համակարգչով շախմատ խաղալով: Հայաստանի հավաքականի սելեբրիթիի խորաթափանցությունը դեռ Կլոպն էր նշել. «Պատահական չէ, որ աշխարհի լավագույն շախմատիստները հայերն են»:

Բայց հենց Կլոպն այնպես արեց, որ «Բորուսիայի» պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը քիչ էր մնում դառնար ամենատապալվածը: 2013 թվականին «Բորուսիան» հայտարարեց ՉԼ եզրափակչից հետո ռեկորդային եկամուտների մասին, և տպավորություն ստեղծվեց, որ Մխիթարյանի 27.5-միլիոնանոց տրանսֆերն ակումբ իրականացրեց միայն որովհետև կարող էր, ոչ թե որովհետև ուզում էր: 

Երկու տարի Կլոպը ինտեգրում էր թանկանոց Մխիթարյանին. Նախ հարձակվողական կիսապաշտպանի խիստ դիրքը, երկրորդ մրցաշրջանում նրանից հարձակվող էր ուզում «ստանալ»: Բայց նոր տեղում Հենրիխը նույնիսկ կեսը չէր տալիս այն ամենի, ինչ տալիս էր Դոնեցկում: Կլոպի Դորտմունդն ուղղակի նրա համար չէր: «Բորուսիան» առաջին անգամ զոհեց նոր ֆուտբոլիստի գնելու կանոնը և տեղում վառվեց:

«Խնդիրները մեզ ավելի ուժեղ են դարձնում», — ինքնաքննադատաբար ամփոփել էր Մխիթարյանը Կլոպի գլխավորությամբ կարիերայի վերջին տարին: Ուկրաինայի առաջնությունում գերակայող «Շախտյորից» հետո Մխիթարյանը հայտնվել էր մի թիմում, որը միտումնավոր հրաժարվում էր խաղալ ուժի դիրքից: Յուրգենի տակտիկան, հատկապես նրա վերջին մրցաշրջանում, կառուցված էր հակագրոհների շուրջ, օդային փոխանցումներով և ուղղահայաց նետումներով, որում «մեղուների» փլեյմեյքերը կորել էր ու մղձավանջային վիճակագրություն էր ցուցաբերում: «Կլոպի օրոք մենք այնպես չէին խաղում, ինչպես հիմա. Ավելիշատ էր կտրվածությունը, ֆիզիկական պայքարը և պրեսինգը», — բացատրում է Մխիթարյանը:

Թոմաս Տուխելը օրինակ է վերցնում Գվարդիոլայի ֆուտբոլից: Գնդակին երկարատև տիրել, ճիշտ փոխանցումներ, հորիզոնական խաղարկում – այս ամենը դրա մասն են: Տուխելի Դորտմունդը և Կլոպի Դորտմունդը հակապատկերներ են: Եվ նոր մարզչի մադելում վերականգնվեց Մխիթարյանի հիշողությունը. «Հիմա մենք ձգտում ենք ավելիերկար վերահսկել գնդակը, ավելի շատփոխանցումներ ենք անում և շատ հարձակվողականտեմպով ենք գործում: Դա ինձ մոտիվացնում է`դառնալ ավելի լավը»:

Նոր մարզիչը Մխիթարյանին տեսնում է ոչ թե կենտրոնական հարձակվողական կիսապաշտպանի դիրքում, այլ եզրայինի: Մխիթարյանը գրոհներ է ծավալում ինչպես աջ, այնպես էլ ձախ եզրերում, ընդ որում, հստակ դիրք չունի խաղադաշտում և ցանկացած պահին կարող է մի գիծը փոխել մյուսով: Տուխելը հայ ֆուտբոլիստին բացահայտել է, առաջին հերթին, որպես թիմային խաղացողի: 2015/16 մրցաշրջանում Միկին ավելի շատ է փոխանցումներ կատարում, հազվադեպ է խաղում վերևում և ձգտում է սրել իրավիճակը կարևոր փոխանցումներով, ոչ թե անհատական գործողություններով, ինչպես առաջ:

Պահերի իրացումն այլևս հունից չի հանում երկրպագուներին և անցնում է երկրորդ պլան, քանի որ Միկին չի ավարտում դրանք, այլ ստեղծում է: Ոչ լիարժեք մրցաշրջանի ընթացքում հենրիխը խաղընկերների համար ավելի շատ պահ է ստեղծել, քան երբևէ ընդհանրապես – 59: Համեմատության համար` Մարկո Ռոյսը 30-ով պակաս պահ է ստեղծել. Կլոպի դարաշրջանում ո՞վ կարող էր մտածել, որ Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը կարող է «Բորուսիայի» համար պակաս կարևոր լինել, քան հայը:

Հոգեբանորեն նույնպես Մխիթարյանի հետ հիմա ամեն ինչ լավ է: Գերմանիայում համարում են` նրա հաջողությունները  լիովին կախված են տրամադրությունից, և հիմա նա խիզախության գագաթնակետին է: Հենրիխը խոստովանում է. «Ես երկար չէի կարողանում հաշտվել այն  մտքի հետ, որ «Բորուսիան» ինձ համար 27.5 միլիոն է վճարել, և հաճախ էի մտածում այդ մասին: Հիմա ամեն ինչ անցյալում է: Թոմաս Տուխելը Դորտմունդ է բերել ֆուտբոլ, որը ինձ շատ է դուր գալիս, և գտել է ինձ ամենահարմար տեղը խաղադաշտում: Ես երջանիկ եմ»:

Աղբյուր` Eurosport

Նախորդ հոդվածը‘Չավիի փայլուն փոխանցումներն «Ալ-Սադ»-ում’
Հաջորդ հոդվածը‘Հազվագյուտ համախտանիշով տառապող երեխան երազում է հանդիպել Հենրիխ Մխիթարյանին’