Իտալացի Ֆաբիո Գրոսոն, անբավարար արդյունքներով պայմանավորված, ազատվել է ֆրանսիական «Լիոնի» գլխավոր մարզչի պաշտոնից, հաղորդում է ակումբի կայքը:
46-ամյա մասնագետին ժամանակավորապես կփոխարինի ֆրանսիացի Պյեր Սեյջը:
Ֆաբիո Գրոսոն ֆրանսիական ակումբի ղեկին անցկացրեց ընդամենը 10 շաբաթ: Նրա գլխավորությամբ «Լիոնը» 7 խաղում կրել է 4 պարտություն, տարել 1 հաղթանակ, երկու խաղ ավարտել է ոչ-ոքի արդյունքով:
Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում 12 խաղ անցկացրած «Լիոնը» 7 միավորով վերջին տեղում է: