‘
Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն հայտարարել է, որ ցանկանում է շարունակել աշխատանքը Ռուսաստանի հավաքականում, չնայած երկար ժամանակ է աշխատավարձ չի ստանում։
«Մեծ ցանկություն ունեմ այստեղ աշխատանքս շարունակելու, որովհետև հավատում եմ այս նախագծին, նույնիսկ եթե աշխատավարձ չեմ ստանում։ Նման իրավիճակներում անհարմար եմ զգում, որովհետև ինձ մի երկրի դեսպան եմ համարում, որը պետք է աշխարհի առաջնությունն ընդունի։
Նախորդ շաբաթվա ընթացքում շատ հանդիպումներ եմ ունեցել Եվրոպայում. Իտալիայւոմ, Իսպանիայում, Անգլիայում։ Բոլոր տեղերում ստիպված էի բացատրել, թե այդ ինչպես է եղել, որ Ռուսաստանի ֆուտբոլի միությունը չի վճարում իր մարզչի աշխատավարձը։ Նման իրավիճակներում ինձ շատ անհարմար եմ զգում»,– իտալացի մասնագետի խոսքերն է մեջբերել Р-Спорт–ը։
‘