‘
Իտալացի մասնագետ Ֆաբիո Կապելոն չի պատրաստվում գլխավորել Իտալիայի հավաքականը և խորհուրդ է տալիս Ռոբերտո Մանչինիին նույնպես հրաժարվել այդ պաշտոնից։
— Աշխատել հավաքականու՞մ։ Ոչ, նախկինում աշխատել եմ Անգլիայի և Ռուսաստանի հավաքականներում։ Ինձ դուր չի գալիս, երբ ամբողջ տարվա ընթացքում մարզիչը թիմի հետ է աշխատում ընդամենը մեկ կամ երկու ամիս։ Ինչպե՞ս կարելի է նախապատրաստել թիմին։
Ռոբերտո Մանչինի՞ն։ Նա կարող է գլխավորել Իտալիայի հավաքականը, բայց՝ խորհուրդ չէի տա։ Նա հարուստ փորձ ունի, բայց հիմա մեր հավաքականում քիչ են տաղանդավոր ֆուտբոլիստները։ Վետերաններն էլ չեն կարող առաջվա պես ելույթ ունենալ,- ասել է Կապելոն։
‘