‘Ֆաբիո Կապելո.Ինձ համար Նեյմարը սիմուլյանտ է ‘

1293

Հայտնի իտալացի մարզիչ Ֆաբիո Կապելոն խոսել է Բրազիլիայի հավաքականի ու ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի մասին:

«Ինձ համար Նեյմարը սիմուլյանտ է: Նա հեշտությամբ հայտնվում է խոտածածկին: Չնայած այս ամենին նա շարունակում է մնալ հիանալի խաղացող, ով կարող է վճռել խաղի ելքը»,- Կապելոյի խոսքերն է մեջբերում Le 10 Sport-ը:

Նշենք, որ Ռուսաստանում ընթացող աշխարհի առաջնության շրջանակում Նեյմարն անցկացրել է 2 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ:

Նախորդ հոդվածը‘ «Չելսի»-ն ու «Բորուսիա»-ն կարող են փոխանակվել խաղացողների տրանսֆերներով’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայի ընտրություններում հաղթել է Էրդողանը’