‘
Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն վստահ է, որ «Բարսելոնա»-ի ռմբարկու Լիոնել Մեսսին գերազանցում է Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիստիանու Ռոնալդուին:
«Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, իսկ Ռոնալդուն` «Ռեալ»-ի: Արգենտինացին արարելու տաղանդ ունի, իսկ պորտուգալացին ուժի և արագության մարմնացում է:
Ինչ վերաբերում է Չեմպիոնների լիգային, ապա ֆավորիտ եմ համարում «Ռեալ»-ին: Ես «արքայական ակումբ»-ի երկրպագու եմ և այդ թիմը միշտ ֆավորիտ եմ համարում: Սակայն շատ հզոր է նաև Մյունխենի «Բավարիա»-ն»,- Marca-ն մեջբերում է իտալացի մասնագետի խոսքերը:
‘