‘
Իսպանիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը հայր է դարձել հենց Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ «Բարսելոնա»-ՊՍԺ հանդիպման (1:1) ժամանակ: Նրա ընկերուհին՝ Դանիելե Սեմանը աղջիկ է ունեցել:
Ֆաբրեգասը այդ մասին իմացել է հանդիպման եզրափակիչ սւլիչից հետո եւ անմիջապես մեկնել ծննդատուն:
Սա Ֆաբրեգասի առաջին երեխան է, որին անվանել են Լիա:
‘