‘
«Չելսի»-ի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը կարիերան շարունակելու տարբերակներ է դիտարկում: Այս մասին հաղորդում է Goal-ը:
Իսպանացին իր համար նոր թիմ է փնտրում այն իրավիճակի համար, որի դեպքում նա «ազնվականներ»-ից նոր պայմանագիր կնքելու առաջարկ չի ստանա:
31-ամյա խաղացողի գործող համաձայնագրի ժամկետը լոնդոնյան ակումբի հետ լրանում է ընթացիկ մրցաշրջանից հետո:
Հիշեցնենք, որ աշխարհի և Եվրոպայի չեմպիոնը վերջին ժամանակներում կորցրել է «Չելսի»-ի հիմնական կազմում տեղը:
‘