‘Ֆաբրեգաս. Կասիլյասն օգնում է թիմում լավ մթնոլորտ ձեւավորելուն’

1460

Շատ կարեւոր է իսպանական ֆուտբոլի լեգենդի դերը հավաքականում, ասել է Իսպանիայի թիմի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասի՝ Եվրո-2016-ում իսպանացիների երկրորդ դարպասապահ Իկեր Կասիլյասի մասին: Առաջին երկու հանդիպումներում Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն վստահել է Դավիդ Դե Խեային:

«Խաղադաշտից դուրս ոչինչ չի փոխվել: Կասիլյասն օգնում է թիմում լավ մթնոլորտ ձեւավորելուն: Նա շատ է սիրում թիմի յուրաքանչյուր խաղացողի: Նա անկեղծ ու ազնվությամբ պատվով է ընդունում իրավիճակը եւ շարժվում է առաջ: Նա չի խաղացել առաջին հանդիպումներում, բայց դրսեւորում է իսկական ավագի վարք: Շատ կարեւոր է նրա ներկայությունը հավաքականում»,- Ֆաբրեգասի խոսքը մեջբերում է AS –ը:

Եվրո-2016-ի խմբային փուլի առաջին տուրում Իսպանիան 1:0 հաշվով հաղթել է չեխերին, երկրորդ տուրում 3:0 հաշվով՝ թուրքերին եւ ապահովել տեղը 1/8 եզրափակիչում: 

Նախորդ հոդվածը‘Վենգեր․ «Որքանով տեղյակ եմ, Վարդին մնալու է «Լեսթերում»»’
Հաջորդ հոդվածը‘Եվրո-2016. Դե Խեայի ու Իսպանիայի հավաքականի ռեկորդները’