‘Ֆաբրեգաս. Մոուրինյոն իմ թշնամին էր’

1730

Սեսկ Ֆաբրեգասը պատմել է «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ իր հարաբերությունների մասին։

«Ժոզեն իմ թշնամին էր, երբ նա աշխատում էր «Ռեալում», իսկ հետո՝ «Չելսիում»։ Միշտ նրա թիմին ջախջախելու մեծ ցանկություն եմ ունեցել։

Հետո ամեն ինչ փոխվեց։ Տեղափոխվեցի «Չելսի»։ Ես նրան այլ կողմից ճանաչեցի և պատրաստ էի մեռնել հանուն նրա։ Ես նրա մասին շատ նոր բաներ իմացա։ Միշտ ջերմ հուշեր կպահպանեմ նրա մասին։

Հիմա հանգիստ ու երջանիկ եմ «Սթեմֆորդ Բրիջում»։ Իմ ընտանիքը հիացած է։

Նրանք լիովին հարմարվել են լոնդոնյան կյանքին և շատ երջանիկ են այստեղ։ «Չելսիի» երկրպագուները հարգում են ինձ։ Բայց երբեմն կարոտում եմ այն ընկերներին, որոնք մնացել են Իսպանիայում»,- ասել է Ֆաբրեգասը։

Նախորդ հոդվածը‘Անչելոտին, հնարավոր է, կրկին գլխավորի «Չելսի»-ն’
Հաջորդ հոդվածը‘ «Վոլֆսբուրգի» մարզիչ. Խաղացողներից պահանջում ենք, որ մարզումներից անմիջապես հետո մաքրեն ատամները’