‘Ֆաբրեգաս. «Ուրախ եմ, որ Նևինը և BBC-ն ներողություն խնդրեցին ինձնից»’

995

«Չելսիի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը իր գոհունակությունն է հայտնել այն կապակցությամբ, որ «Կապույտների» նախկին ֆուտբոլիստ Փեթ Նևինը ներողություն է խնդրել Ֆաբրեգասի և Մոուրինյուի վերաբերյալ ասած խոսքերի համար: Ավելի վաղ բրիտանական ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, թե «Չելսիի» ֆուտբոլիստներից մեկն ասել է. «Ավելի լավ է պարտվեմ, քան հաղթեմ Մոուրինյուի համար»: Ելույթ ունենալով ռադիոյի եթերում՝ Նևինն ասել էր. «Դա Ֆաբրեգասն է: Մի՞թե ոչ»:

«Ես ուրախ եմ, որ Փեթ Նևինն ու BBC-ն ներողություն խնդրեցին ու կեռեկտացրին իրենց մեկնաբանությունները: Ես կարող եմ վստահեցնել, որ լավ հարաբերություններ եմ ունեցել Մոուրինյուի հետ, և ես կձգտեմ, որ դրանք այդպիսին լինեն ցանկացած մարզչի հետ, որի հետ ես կաշխատեմ: Ֆուտբոլային ակումբն ավելի կարևոր է, քան ցանկացած խաղացող: Մեր մարզիչը տուժեց բոլորիցս: Մենք ճիշտ հետևություններ կանենք  և կհաղթահարենք իրավիճակը, ես դրանում վստահ եմ: Ձեր աջակցությամբ մենք կարող ենք հաղթահարել այս բարդ ժամանակաշրջանը և կրկին «Չելսիին» հասցնել բարձունքին», — Ինստագրամի իր էջում գրել է Ֆաբրեգասը:

Նախորդ հոդվածը‘ՀՔԾ-ն վարույթ է ընդունել թիվ 4/20 ընտրատեղամասում հանրաքվեի արդյունքները կեղծելու փաստի առթիվ հարուցված քրեական գործը’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ ՊՆ. կրակոցների թիվը շփման գծում էապես նվազել է’