‘
Մադրիդի «Ատլետիկոյի» աստղ Ռադամել Ֆալկաոն նկարահանվել է iPhone եւ iPad խաղերի նոր սերիայի գովազդային հոլովակում:
«Real Football» տեսախաղը վաղուց եւ հաջողությամբ պահանջարկ վայելում հեռախոսային խաղերի շուկայում:
Ամեն տարի գործարկվում է ֆուտբոլային սիմուլյատորի նոր սերիան՝ ինչպես սմարտֆոնների եւ պլանշետների, այնպես էլ սովորական բջջային հեռախոսների համար: 2011 թվականին «Real Football»-ը ներբեռնել են 17 միլիոն անգամ:
Վերջին երկու տարվա ընթացքում այդ խաղերի դեմքը Դավիթ Վիլյան էր, այս տարի նրան փոխարինել է Ֆալկաոն, տեղեկացնում է Goal.com-ը:
‘