Կոլումբիայում նախագահի թեկնածու Գուստավո Պետրոն չեղարկել է մայիսի 3-ին և 4-ին նախատեսված մի շարք միջոցառումներ՝ իր վրա նախապատրաստվող մահափորձի վերաբերյալ նախազգուշացումների պատճառով, հաղորդել է քաղաքական գործչի մամուլի ծառայությունը։
«Անվտանգության ծառայության տվյալներով, որը տեղեկություններ է ստացել առաջին ձեռքից, «Կորդիլյերա» հացախումբը, ենթադրաբար, մահափորձ է կազմակերպում նախագահի թեկնածու Գուստավո Պետրո Ուրրեգոյի դեմ»,- ասվում է հայտարարության մեջ, որից մեջբերում է կատարել El Tiempo թերթը։
Ստացված տեղեկությունների կապակցությամբ քաղաքական գործչի թիմը որոշել է անորոշ ժամանակով հետաձգել նրա այցերը Կոլումբիայի կենտրոնական շրջաններ։
Փոխանցում է tass.ru-ն։