‘Ֆաքսից հետո որոշել է գերմանացիներին սուրճ հյուրասիրել. Մամուլ’

1076

ԱԺ Հայաստան–Գերմանիա պատգամավորական բարեկամական խմբի անդամները երեկ հանդիպել են Գերմանիայի Դաշնության Բունդեսթագի անդամների հետ։ Ինչպես պատմում են «Ժողովուրդ»–ի աղբյուրները, հանդիպման վերջում ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանը հանկարծ հանդիսավոր կերպով ձայնի իրավունք է խնդրել ու գերմանացի պատգամավորներին շնորհակալություն հայտնել Բեռլինի պատի քանդման տարեդարձի միջոցառումներին մասնակցելու նպատակով իրենց Գերմանիա հրավիրելու համար։

«Շնորհակալություն մարդկային վերաբերմունքի համար,–ասել է նա ու շարունակել,–կլինի՞ երեկոյան ձեզ հաց ուտելու հրավիրեմ։ Դուք ընտրեք ռեստորանը, և գնանք»։ Գերմանացիները քաղաքավարի կերպով մերժել են Մուրադյանի հրավերը, իսկ հայ պատգամավորները, այդ թվում ՀՀԿ-ականները, չեն կարողացել թաքցնել իրենց ծիծաղը։ Թերթը հիշեցնում է, որ Մ. Մուրադյանը, երբ բնապահպանության նախարար էր, իր քարտուղարուհու հարցին, թե ֆաքս է եկել, ինչ անեմ, պատասխանել էր. «Սուրճ հյուրասիրիր, մինչև ազատվեմ»։

Նախորդ հոդվածը‘Դարի տնտեսագիտական հանելուկը. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Հումոր. Նոր մարզպետն ապրելու է աշխատավարձով. Մամուլ’