‘ՖԱՖ-ը պահանջում է Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը’

1158

«Առաջին հայկական ճակատ» ֆուտբոլի երկրպագուների շարժումը ՝ ՖԱՖ-ը, պահանջում է Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը: Այս մասին վերջիններս հայտարարեցին այսօր տեղի ունեցած բողոքի երթի ժամանակ:

Նրանք ավելի վաղ երեք պահանջներ էին առաջադրել ֆեդերացիային: Այն է՝ պրոֆեսիոնալ մարզիչ հավաքականի համար, նոր ֆուտբոլիսներ և ազգային հավաքականի խաղերի տոմսերի գների իջեցում: Նշենք, որ ՖԱՖ-ի պահանջները այդպես էլ անպատասխան են մնացել:

Բողոքի ակցիայի ժամանակ երկրպագուները հայտարարեցին, որ հետամուտ են լինելու իրենց պահանջներին եւ պարբերաբար կազմակերպելու են նման երթեր: Հաջորդ երթը տեղի կունենա նոյեմբերի 28-ին:

Նախորդ հոդվածը‘Մադրիդի լեգենդը անցկացրել է կարիերայի վերջին հանդիպումը և նվաճել իր վերջին գավաթը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Բենզեման՝ սեքս սկանդալի մասին’