‘ ՖԱՖ-Ը 2-րդ երթը անցկացրեց դեպի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա(տեսանյութ)’

1057

Երկրպագուների «Առաջին հայկական ճակատ» միավորումը 2-րդ երթը անցկացրեց դեպի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա: 

Երկրպագուների բազմությունն Արամ Խաչատրյանի արձանի մոտից վանկարկումներով ուղևորվեց դեպի Խանջյան փողոց՝ ՀՖՖ-ի շենք: 

Երկրպագուները պաստառ էին բերել, որի վրա գրված էր «Your time has come» (քո ժամանակը եկել է): ՖԱՖ-ի անդամները փորձեցին այն փակցնել ֆեդերացիայի ճաղերին, սակայն ոստիկանները թույլ չտվեցին այն՝ խլելով պաստառը: Երևանի փոխոստիկանապես Վալերի Օսիպյանը ՖԱՖ-ի հավաքն անօրինական համարեց՝ պնդելով, որ այն ինքնաբուխ չէ:

 

Ոստիկանության հետ բախումներից հետո երկրպագուները հակադարձեցին՝ նշելով, որ հավաք-երթն օրենքի սահմաններում է:

 

ՖԱՖ-ի հիմնադիր անդամ Սերգեյ Ջանջոյանը նշեց, որ սկսում են երկար գործընթաց և անհնազանդությունները շարունակական են լինելու: Ջանջոյանը նշեց, որ իրենք պայքարելու են այնքան, մինչև հասնեն ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականին: Նշվեց, որ հետագա անելիքների մասին հավելյալ տեղեկություններ կլինեն:

Նախորդ հոդվածը‘Ոստիկանները պատռեցին «Քո ժամանակն անցել է» գրությամբ պաստառը’
Հաջորդ հոդվածը‘ՉԼ. «Բարսելոնա» – «Ռոմա»֙ 6-1 (տեսանյութ)’