‘Ֆեդերերը դուրս է եկել Ցինցինատիի մրցաշարի կիսաեզրափակիչ` հաղթելով Վավրինկային’

1336

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը դուրս է եկել Ցինցինատիում (ԱՄՆ) ընթացող «Masters-1000» մրցաշարի կիսաեզրափակիչ:

Ֆեդերերը հաղթել է իր հայրենակից Սթեն Վավրինկային, ով կազմակերպիչների կողմից Wild Card էր ստացել, 6:7 (2:7), 7:6 (8:6), 6:2 հաշիվներով:

Նշենք` երրորդ սեթի սկզբում խաղն ընդհատվել է անձրևի պատճառով;

Հանդիպումը 2 ժամ 16 րոպե է տևել:

Ֆեդերերը մեկ կրկնակի սխալ է թույլ տվել և 9 բրեյք-փոինթներից իրացրել է 2-ը: Վավրինկայի ակտիվում 3 էյս կա, 2 սխալ և ոչ մի վաստակած բրեյք:

Թենիսիստները միմյանց 24-րդ անգամ են հանդիպել, դիմակայության հաշիվն է 21-3 հօգուտ Ֆեդերերի:

Մրցաշարի կիսաեզրափակչում Ֆեդերերը կմրցի բելգիացի Դևվիդ Գոֆենի հետ, ով քառորդ եզրափակչում հաղթել է արգենտինացի Խուան-Մարտին դել Պոտրոյին 7:6, 7:6 հաշիվներով:

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնա»-ի և ՊՍԺ-ի նախագահները հանդիպում են ունեցել Մադրիդում’
Հաջորդ հոդվածը‘Ռոնալդինյոյի որդին թաքցրել է իր ծագումը, որպեսզի կողմնակալ որոշում չկայացվի’