‘Ֆեդերերը նվաճեց «Մեծ սաղավարտ»-ի իր 20-րդ տիտղոսը’

1440

‘

Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչ խաղում շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն առավելության հասավ խորվաթ Մարին Չիլիչի նկատմամբ։

3 ժամ 5 րոպե տևած հանդիպումն ավարտվեց 6:2, 6:7 (5:7), 6:3, 3:6, 6:1 հաշվով։ 36-ամյա Ֆեդերերի ակտիվում գրանցվեց 24 էյս, 6 բրեյք-փոյնթ՝ 13 հնարավորից, 4 կրկնակի սխալ։

Ֆեդերերի համար այս տիտղոսը 20-րդն էր «Մեծ սաղավարտի» մրցաշարերում։ Այսպիսով, շվեյցարացին թարմացրեց իր իսկ ռեկորդային ցուցանիշը։ Ֆեդերերը տղամարդկանց թենիսի պատմության մեջ առաջինն է, ով մենախաղում «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20 տիտղոս ունի։

‘

Նախորդ հոդվածը‘«Ժիլինայի» մարզիչը՝ Վահան Բիչախչյանի մասին’
Հաջորդ հոդվածը‘Tradewise Gibraltar Masters. Լևոն Արոնյանը հաղթանակ տարավ 6-րդ տուրում’