‘
Աշխարհի երկրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը հաղթել է թենիսի Շտուտգարտի մրցաշարում։
Եզրափակիչում շվեյցարացին հաղթել է կանադացի Միլոշ Ռաոնիչին։ 1 ժամ 18 րոպե տևած պայքարում գրանցվել է 6:4, 7:6 (7:3) հաշիվը։
36-ամյա Ֆեդերերի համար այս տիտղոսը 98-րդն էր կարիերայում և 3-րդն այս մրցաշրջանում։
‘