‘
Աշխարհի առաջին ռակետ Ռոջեր Ֆեդերերն Ինդիան Ուելսի կիսաեզրափակչում առավելության հասավ խորվաթ Բորնա Չորիչի նկատմամբ և դուրս եկավ եզրափակիչ:
Շվեյցարացուց 3 սեթ պահանջվեց հաղթանակ տանելու համար՝ 5:7, 6:4, 6:4: Հանդիպումը տևեց 2 ժամ 19 րոպե:
Այս հաղթանակով Ֆեդերերն անձնական ռեկորդ սահմանեց: Աշխարհի առաջին ռակետն իր կարիերայում առաջին անգամ մրցաշրջանը մեկնարկեց 17 անընդմեջ հաղթանակով:
Հիշեցնենք, որ Ֆեդերերն Ինդիան Ուելսի գործող չեմպիոնն է:
‘