‘Ֆեդերեր․ Տեղին չէ ինձ համեմատել Մարադոնայի եւ Մեսիի հետ’

683

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը, որը օրերս ցուցադրական ելույթներով հանդես էր գալիս Արգենտինայում, նշել է, որ տեղին չէ իրեն համեմատել համաշխարհային ֆուտբոլի աստղեր Դիեգո Մարադոնայի եւ Լիոնել Մեսիի հետ:

«Չի կարելի ինձ համեմատել նրանց հետ, սակայն հաճելի է, երբ մարդիկ ինձ այդ խմբին են դասում: Այնպես, ինչպես խաղում էր Մարադոնան՝ հաշվի առնելով նրա անձը, նա արժանի է պատմության մեջ տեղ ունենալու: Ինչ վերաբերում է Մեսիին, ապա նրա հետ մեր մոտ ավելի մոտ վիճակ է: Այո, ես եւ նա ինչ որ բանի հասել են, սակայն մենք դեռ շատ բան կարող ենք անել»,- Ֆեդերերի խոսքն է մեջբերում Championat.com-ը:

Նախորդ հոդվածը‘Նելսոն Մանդելան լեղապարկի քարերի հեռացման վիրահատություն է տարել ‘
Հաջորդ հոդվածը‘Բակո Սահակյանը հանդիպել է Անջեյ Կասպշիկին’