‘
Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը, ով նվաճել է «Մեծ Սաղավարտի» մրցաշարերի 20 չեմպիոնական տիտղոս, Պրոֆեսիոնալ թենիսիստների միջազգային ասոցիացիայի (ATP) պաշտոնական ալիքին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես է առաջատար թենիսիստների հետ մրցակցությունն օգնել իրեն.
«Ե՞րբ եմ հասկացել, որ կարող եմ թենիսում նշանակալի հաջողությունների հասնել:
1998 թվականին պատանիների վարկանիշային աղյուսակում դարձա առաջին ռակետը և իմ սենյակի դռան վրա գրառում հայտնվեց՝ «Եթե ցանկանում եք թակել, հիշեք, որ նա պատանիների շրջանում առաջին ռակետն է»: Այդ ժամանակ մտածեցի, որ կարող եմ ավելին հասնել ATP-ում:
Հետո հայտնվեց Նադալն ու բավականին բարդացրեց կյանքս: Ես միանգամից չհամակերպվեցի այն մտքի հետ, որ Նադալը լինելու է իմ մշտական մրցակիցը, սակայն աստիճանաբար այդ մրցակցությունն ինձ օգնեց ավելի ուժեղ դառնալ: Նույնը տեղի ունեցավ նաև Ջոկովիչի և Մարեյի հետ մրցակցության արդյունքում:
Կարծում եմ՝ մարզաշխարհում նման դիմակայությունները շատ կարևոր են: Դրանց շնորհիվ մարզաձևը զարգանում է, ինչը մենք միայնակ չենք կարող անել: Փառք Աստծո, Նադալի, Ջոկովիչի, Մարեյի նման մրցակիցներ ունեմ»,- ասել է Ֆեդերերը:
‘