‘Ֆեթհուլլահ Գյուլենի տուն ներխուժելու փորձ է արվել’

2339

Անհայտ մի տղամարդ երեկ փորձել է ներխուժել ամերիկյան Փենսիլվանիա նահանգի Սեյլոսբուրգ բնակավայրում գտնվող տունը, որտեղ ապրում է թուրք քարոզիչ և «Հիզմեթ» շարժման հիմնադիր Ֆեթհուլլահ Գյուլենը:

ԱՄՆ-ում Գյուլենի հիմնադրած «Հանուն հանրաճանաչ արժեքների դաշինք» կազմակերպությունից հայտնել են, որ ներխուժումը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8.30-ին: Պահապանը նախազգուշական կրակոց է արձակել, որից հետո տղամարդը փախել է:

Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել: Փենսիլվանիայի ոստիկանությունը շարունակում է որոնումները:

Դաշինքը միջադեպի կապակցությամբ  Անկարային չի մեղադրել, սակայն հիշեցրել է, որ այն տեղի է ունեցել այն բանից քիչ անց, երբ Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը հայտարարեց, թե Անկարան Ֆեթհուլլահ Գյուլենի և նրան սատարողների դեմ «գործողություններ կիրականացնի արտասահմանում»:

Ռեջեփ Թայիփ Էրդողանը բազմիցս Գյուլենին մեղադրել է 2016 թ. հուլիսին ձախողված ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ, որի արդյունքում զոհվեց 240 մարդ: Արդեն մի քանի տարի է՝ Անկարան ԱՄՆ-ից պահանջում է հանձնել Գյուլենին:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Ֆելիքս Ցոլակյանը կնշանակվի ԱԻ նախարար. Արմենպրես’
Հաջորդ հոդվածը‘Չինական հեռուստատեսությունում Սի Ձինպինի կյանքին նվիրված շոու է մեկնարկել’