‘
Մյունխենի «Բավարիայի» եւ «Վոլֆսբուրգի» նախկին գլխավոր մարզիչ Ֆելիքս Մագատը կարող է գլխավորել Մոսկվայի «Սպարտակը», -հայտնում է Sport.oe24.at կայքը:
Աղբյուրի հաղորդման համաձայն՝ մոսկովյան ակումբը գերմանացի մասնագետին առաջարկել է պայմանագիր տարեկան 3 միլիոն եվրո աշխատավարձով:
Ավելի վաղ Մագատը մոտ էր «Աուստրիայի» հետ պայմանագիր ստորագրելուն, բայց ստանալով առաջարկ «Սպարտակից» ժամանակ է վերցրել մտածելու համար:
‘