‘
«Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Ֆելիքս Մագատը Չեմպիոնների լիգայի կիսազրափակիչ փուլի «Բավարիա»-«Բարսելոնա» դիմակայության ֆավորիտ է համարել մյունխենյան ակումբին:
«Այժմ «Բավարիան» Եվրոպայի լավագույն ակումբն է:
«Բարսելոնայի» հաղթանակների ժամանակներն անցել են, «Բավարիայի» դեմ նրանք ոչ մի շանս չունեն: Մյունխենցիները նրանցից չեն վախենում», ասել է Մագատը:
Հիշեցնենք, որ «Բավարիա»-«Բարսելոնա» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 23-ին՝ Մյունխենում:
‘