Աշխարհի 9-րդ ռակետ Ֆելիքս Օժե-Ալյասիմը նվաճեց Շվեյցարիայի Բազել քաղաքում անցկացված ATP-500 մրցաշարի հաղթողի տիտղոսը։ Եզրափակիչում կանադացի թենիսիստը 6:3, 7:5 հաշվով պարտության մատնեց աշխարհի 25-րդ ռակետ, դանիացի Հոլգեր Ռունեին։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 39 րոպե։
Օժե-Ալյասիմը կիսաեզրափակիչում հաղթել էր աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասին։
Բազելի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2,1 միլիոն եվրո էր։