‘Ֆեյսբուքը՝ Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած դեպքերի մասին’

1879

Նոյեմբերի 5-ին Շանթ Հարությունյանն ու իր կողմնակիցները բենզինով լցված շշերով ու մահակներով պատրաստվում էին երթով գնալ դեպի նախագահական նստավայր, սակայն դեռ Մաշտոցի պողոտա չհասած՝ դեմ առան ոստիկանական շղթային. տեղի ունեցան բախումներ, բերման ենթարկվեց 37 քաղաքացի:

Ստորև ներկայացնում ենք ֆեյսբուքյան արձագանքները  տվյալ դեպքի վերաբերյալ. 

Մարինե Պետրոսյան. Եթե նպատակը Բաղրամյան 26-ը պայթացնելն էր, դրա համար շատ մարդ պետք չէր, դա կարելի էր անել մեկ-երկու հոգով, բայց` առանց նախօրոք հայտարարելու: Իսկ Շանթը գերադասեց պայթացնելու մասին նախօրոք հայտարարելն ու դեպի Բաղրամյան 26 փայտերով շարժվելը: Դա ամենաանիմաստ տարբերակն էր եւ կարող ա պատրվակ դառնա ոստիկանական ռեժիմը խստացնելու համար: Ափսոս:

Լևոն Բարսեղյան. Շանթի արածը, որքան էլ կոշտ, որքան էլ արտասովոր, որքան էլ ոմանց համար անսպասելի, իրականում ահաբեկչություն չէր, այլ ընդամենը զգուշացում, թե մեր նավը խորտակվում է, մեր երազանքների նավը հանդիսավոր խորտակվում է: Վերջին զգուշացում` եւ հասկացողներին, եւ անհասկացողներին: Զգուշացում նաեւ, թե հաջորդ զգուշացումը արդեն կանխատեսելի չի լինի այնպես, ինչպես այս մեկը եղավ:

Արգիշտի Կիվիրյան. Այս պատմության ամենադրական կողմը այն է, որ հայ հասարակությունը իր անգամ չնչին տոկոսի շնորհիվ կրկին անգամ ապացուցեց, որ ինքը մեռած չէ: Իսկ պայքարող հասարակություններին, պայքարող ազգերին անհնար է չոքացնել, հաղթանակը ընդամենը ժամանակի հարց ա: Մենք պարտվել ենք միմիայն այն ժամանակ, երբ չենք պայքարել…

Առաքել Սեմիրջյան. Մարտի մեկի «Յոթի գործով», որով անցնում էր Շանթ Հարությունյանը, դատարանը նրան անմեղսունակ ճանաչեց ,և դատարանի դահլիճից նա տեղափոխվեց հոգեբուժարան: Սա ՀՀ ուժային մարմինների որոշումն է Շանթի վերաբերյալ, ու եթե նրանք համարում էին, որ Շանթը հոգեկան հիվանդության ախտանիշներ ունի, էլ ՀՀ ոստիկանությունը ինչ ձևով էր մտածում, որ նրան թույլ էր տալիս մի քանի օր շարունակ «իբր» բռնության կոչեր անել: Ոստիկանության հիմնական գործառույթը հանցագործության կանխարգելումն է, իսկ եթե ոստիկանությունը սպասում է, որ հանցագործություն կատարվի, ու միայն դրանից հետո միջամտի, նշանակում է, ոստիկանությունը քաղաքացիներին պրովոկացիայի է ենթարկում և դրդում է հանցագործության: 
Միայն այսօրվա դեպքերը բավական են, որպեսզի այս միջադեպում ներգրավված ոստիկաններն ու, ամենակարևորը՝ ոստիկանապետը, հեռացվեն աշխատանքից, քանզի նրանց թողտվության պատճառով տուժել են ոչ միայն ոստիկաններ, այլև ավելի քան երեսուն երիտասարդ ենթարկվել է քրեական պատասխանատվության…

Լիզա Ճաղարյան. Բնականաբար, էս պատմությանը հաջորդեց ոստիկանների համար «իրեքմանեթանոց» լաց լինողների ծվծվոցը` բա ոստիկանները մարդ չե՞ն, նրանք մեր հայրենակիցները չե՞ն, Հայաստանի քաղաքացի չե՞ն: Նախ` ոստիկանները ձեր խղճուկ պաշտպանության կարիքը չունեն, նրանք սեՌժիկի, նեմեցի, լֆիկի նման մարդակերներով պաշտպանված են` մինչեւ ատամները զինված: Երկրորդ` էդ ոստիկանները ՀՀ քաղաքացու եւ իրենց միջեւ սահման են գծել էն ժամանակվանից, երբ կրակեցին Հայաստանի անզեն քաղաքացու վրա, երբ սկսեցին կեղծ ցուցմունքներ տալ անմեղ մարդկանց դեմ` նրանց տարիներով բանտերում փակելու համար: Իսկ նրա՞նք, ովքեր մասնակից չեն եղել էդ ամենին` կասեք դուք: Իսկ նրանք հովանավորում ու թաքցնում են մարդասպաններին ու կեղծ ցուցմունք տվողներին, ուրեմն` իրենք էլ հանցագործություն պարտակողներ են եւ հանցագործներին հլու ծառայողներ: Այսինքն` պոտենցիալ մարդասպաններ եւ պոտենցիալ կեղծ ցուցմունքներ տվողներ: Եվ սրանց համար «իրեքմանեթանոց» լաց լինողներն էլ սրանցից մեկն են: Հարցեր կա՞ն:

Ծովինար Բանուչյան. Ամեն մեկն իր պարտքն ա համարում խոսել, վերլուծել, սադրել կամ ծաղրել…ես էլ պարտքս համարեմ ու ասեմ` լռե’ք, կամ խոսելուց առաջ ծանր ու թեթև արեք…թե չէ դարձել եք գլխներիս դատավոր ու ոստիկան միաժամանակ…հեղափոխվե’ք ներսից…շուն, գել, մեկ ա՝ մի բան ա մեր ուզածը, ու նախանձելի միասնականություն ա տականքների տարածքում տիրում…

Արմեն Հովհաննիսյան. Մենք նորմալ Ազգ ենք, հաստատ շատ ու շատերից վատը չենք: Գլուխ գլխի ենք տալու, հաղթելու ենք, պետություն ենք ունենալու: Սխալներից էլ դասեր ենք քաղելու:

Սարգիս Հովսեփյան. Անկախ նրանից, թե տեխնիկական հարցերում ո՞ր պահի հետ համաձայն եմ, որի հետ չէ, Շանթին ու մնացած բոլորին, ովքեր դուրս էին եկել երթի, հարգանքներս… բոլոր կալանավորվածներին ես անձամբ համարում եմ ռեժիմի զոհեր… եթե որևէ հնարավորություն չեն թողել մարդկանց՝ որևէ կերպ ազդելու երկրում կատարվող իրադարձությունների վրա, եթե մարդկանց ուղղակի քշում են անկյուն՝ դրդելով հուսահատ քայլերի, իսկ սա, իմ համոզմամբ, ազնիվ մարդկանց հուսահատ քայլ էր, ապա ես անվերապահորեն աջակցում եմ այդ քայլը անողներին…

Արթուր Գրիգորյան. Էսօրվա դեպքերի հետ կապված՝ երկու նախնական դիտարկում անեմ՝
1. անկախ Շանթի բառապաշարից կամ գործելաոճից, ինքը գծված քառակուսուց դուրս քայլ արեց, ինչը խոսում ա էն մասին, որ մարդիկ այլևս ուրիշ ելք չեն տեսնում էս հանցակույտի բեսպրեդելին վերջ դնելու համար:
2. Չնայած ոստիկանությունն իրան բնորոշ տոնայնությամբ հայտարարում է, որ «բոլոր իրավական հիմքերով» պատասխանատվության կենթարկի դեպքի մասնակիցներին, բայց բոլորի համար ակնհայտա, որ ոչ բռնի քաղաքական պայքարին զուգընթաց՝ բացվում է երկրորդ ճակատ՝ գործին կպնում են լրիվ ուրիշ մաստի մարդիկ՝ բոլորովին այլ գործելաոճով, որին ռեժիմը սովոր չի: Կարծում եմ՝ Լֆիկի ու Նեմեցի ներկայությունը նաև այս անսպասելիության գործոնով է պայմանավորված:
Ինչպես մի առիթով ասեց Տեր-Պետրոսյանը, եթե այսպես շարունակվի, ապա շուտով ժողովրդի ցասման ալիքն այլևս ոչ ոք չի կարող զսպել, անգամ եթե դա պետության համար վտանգավոր լինի: 
Իսկ մենք գիտենք, որ էդ մարդը մի հատ գեշ խասյաթ ունի…

Գայանե Առուստամյան. Ուրիշ էլ ո՞ր երկրում կա այսքան գործակալ, այսքան сексот, մի խոսքով` այսքան տականք… ցանկացած միտինգ, miting, ի սկզբանե տապալված է հենց դրանց հաշվին…. հիմա էլ դանակահարություն… Շանթն ի՞նչ քայլի է գնացել… սա անձնազոհությունից անդին է…:

Վարդան Հարությունյան. Երեկ, Շանթի երթի մասնակիցների ու ոստիկանության ընդհարման կադրերը դիտելիս, երթի մասնակիցների շարքերում անընդհատ վճռականներին էի փնտրում, բայց նրանցից ոչ մեկը չերեւաց: Գուցե ես սխալվու՞մ եմ: Գուցե կայի՞ն: Գուցե ես ուշադի՞ր չեմ եղել: Թե՞ ակցիան բավական վճռական չէր:

 

Նախորդ հոդվածը‘Վկաներին բռնի ուժով ստիպել են ցուցմունք տալ’
Հաջորդ հոդվածը‘ Տիգրան Սարգսյան. Մաքսային միությունը Հայաստանի տնտեսության համար «հնարավորությունների նոր պատուհան» է’